Տապակած հաց. Պանրով և կարտոֆիլով, համեղ և հեշտ պատրաստվող բաղադրատոմս

Տապակած հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Համեղ և օրիգինալ, տապակած հաց՝ պատրաստված ամենապարզ և մատչելի մթերքներից։ Այն հեշտ է և արագ պատրաստվում։

Տապակած հաց

Տապակած հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 180 գր

_Պղպեղ, աղ՝ ըստ ճաշակի

_Սպիտակ հաց 8 շերտ

_Մոցարելլա՝ ըստ ճաշակի

_Չորահացի փշրանքներ

_Ձու 1 հատ

Տապակած հաց

Տապակած հաց

Տապակած հաց. Պատրաստման եղանակը

_Կտրել սպիտակ հացից կեղևները: Կեղևները կարելի է չորացնել ջեռոցում՝ պաքսիմատի համար:

_Կարտոֆիլը խաշել և վերածել պյուրեի, կարելի է՝ մի կտոր կարագով։

_Հացի մի կտոր գրտնակել հարթ շերտով և անկյունում քսել կարտոֆիլի պյուրե:

_Վրան ցանել քերած պանիր, մյուս եզրով ծածկել շերտը և ստանալ եռանկյունաձև կարկանդակ։

_Եզրերը սեղմել պատառաքաղով։

_Ձուն հարել աղով։

_Կարկանդակը թաթախել հարած ձվի, հետո չորահացի մեջ և տապակել երկու կողմից՝ մինչև ոսկե դարչնագույնը։

Տապակած հաց

Տապակած հաց

Այս արագ և պարզ կարկանդակները կարելի է պատրաստել տարբեր միջուկներով՝ նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի խորտիկի համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

5 Արագ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք