Տապակած ռուլետներ. Արագ ու հեշտ նախուտեստը ձեզ շատ դուր կգա այն համեղ է ու արագ է պատրաստվում

Տապակած ռուլետներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տապակած ռուլետներ պատրաստելը ժամանակի լավ օգտագործում է: Կարող եք արագ ու պարզ ուտեստ պատրաստել ու հագեցնող ընթրիք պատրաստել:

Արագ ու հեշտ նախուտեստը ձեզ շատ դուր կգա այն համեղ է ու վստահաբար կփոխարինի կարկանդակներին ու չեբուրեկներին:

Այսօր առաջարկում ենք ձեզ հետաքրքիր կարկանդակներ պատրաստել։

Տապակած ռուլետներ

Տապակած ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— Կաթնաշոռ 200 գր

— Ձու 2 հատ

— Մի պտղունց սոդա՝ քացախով մարած

— Ալյուր 2 բաժակ

— Ցանկացած աղացած միս 500 — 700 գր

— Աղ և պղպեղ, համեմունքներ աղացած մսի համար՝ ըստ ճաշակի

Տապակած ռուլետներ Տապակած ռուլետներ

Տապակած ռուլետներ. Պատրաստման եղանակը

_ Կաթնաշոռն ու ձուն խառնել, ապա ավելացնել քացախով մարած սոդան։

_ Ալյուրը մաղել ու լցնել կաթնաշոռային զանգվածի մեջ, ավելացնել մի պտղունց աղ և հունցել փափուկ խմոր։

_ Աղացած միսը համեմել աղով և պղպեղով, սխտորով և ձեր սիրած համեմունքներով։

_ Խմորը բարակ ուղղանկյուն շերտով գրտնակել, ամբողջ մակերեսի վրա քսել աղացած մսի զանգվածը։

_ Մսով խմորը ռուլետաձև փաթաթել, շրջել և կտրատել 1 սմ լայնությամբ կտորների։

_ Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և միջին ջերմության վրա երկու կողմից տապակել կարկանդակները մինչև ոսկե դարչնագույնը։

_Դնել թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի և տեղափոխել ափսեի մեջ:

Տապակած ռուլետներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մսով պիրոգ Քիշ Լորեն

Խնդրում ենք Գնահատեք