Տապակած ռուլետներ. Նրբահամ, խրթխրթան և անուշաբույր ուտեստ

Տապակած ռուլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած ռուլետների արագ և հեշտ բաղադրատոմս։ Ամեն ինչ շատ հեշտ է արվում, իսկ ուտեստի կտորները ստացվում են փարթամ ու փափուկ։

Տապակած ռուլետներ

Տապակած ռուլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ցանկացած աղացած միս 500 գր

_Ձու 1 հատ

_Սոխ 1 հատ

_Աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Քերած պանիր 150 գր

_Ձու 2 հատ

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կաթ 250 մլ

_Ալյուր մոտ 7 ճաշի գդալ

Տապակած ռուլետներ

Տապակած ռուլետներ

Տապակած ռուլետներ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել ձվով, աղով և համեմունքներով, մանր կտրատած սոխով և խառնել։

_Սեղանի վրա փռել խոհանոցային թաղանթի մի քանի շերտ և տարածել աղացած միսը։

_Հավասարեցնել ուղղանկյուն շերտով և վրան քերած պանիր ցանել, թաղանթով օգնելով՝ ռուլետ փաթաթել։

_Ռուլետը փաթաթելուց հետո 3 ժամով դնել սառցարանը։

_Ռուլետը կտրատել 1 սմ հաստությամբ մասերի։

_Ձուն խառնել աղի, պղպեղի, կաթի հետ և ավելացնել ալյուրը։

_Զանգվածը պետք է թանձր լինի, ինչպես ավանդական խմորը։

_Ռուլետի յուրաքանչյուր կտոր թաթախել խմորի մեջ և տապակել բուսայուղի մեջ, մինչև կարմրի, մարմանդ կրակի վրա:

_Դնել թղթե սրբիչների վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար և շարել ափսեի վրա։

Տապակած ռուլետներ

Տապակած ռուլետներ

Հրաշալի ուտեստ է ստացվում, միջուկը ռուլետի տեսքով կարելի է պատրաստել հետագա օգտագործման համար և պահել սառցախցիկում՝ ամեն անգամ ավելացնելով տարբեր մթերքներ և ստանալով նոր միջուկներ։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք