Տապակած սմբուկ. Իտալական համեղ ուտեստը ձեզ հաճույք կպատճառի թե համով թե պատրաստման պարզությամբ

Տապակած սմբուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր ձեզ ներկայացնում ենք Տապակած սմբուկ պատրաստելու իտալական խոհանոցի հրաշալի բաղադրատոմս։ Սխտորով կծու բանջարեղենը հաճելի կլինի անսովոր խոհարարական լուծումների բոլոր սիրահարներին: Փորձեք անպայման պատրաստել:

Սմբուկը եփելու անհամար եղանակներ կան։ Արևելքում դրանք հաճույքով են եփում որովհետև բանջարեղենը հրաշալի համ ունի, օգտակար է և մատչելի:

Տապակած սմբուկ

Տապակած սմբուկ. Բաղադրիչներ

_Սմբուկ 3 հատ

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

_Չիլիի սոուս 4 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Համեմ 1 փունջ

_Աղ՝ ըստ ճաշակի

Տապակած սմբուկ

Տապակած սմբուկ. Պատրաստման եղանակը

_Բարակ կտրատած սմբուկները 20 րոպե թրմեք աղաջրի մեջ՝ դառնությունը հեռացնելու համար։ Լվանալ և չորացնել թղթե սրբիչների վրա:

_Սմբուկը տապակել 1 ճաշի գդալ յուղով. Ցանկալի է, որ թավան լինի չկպչող ծածկույթով։

_Առանձին տապակի մեջ միացնել մնացած արևածաղկի ձեթը, կիտրոնի հյութը և չիլիի սոուսը։

_Եթե ​​դուք չունեք վերջին բաղադրիչը, ապա ավելացրեք տոմատի մածուկը՝ խառնած մի քիչ քացախով, դարչինով և աղացած սև պղպեղով։

_Խառնուրդը դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել ու ավելացնել մամլիչով անցած սխտորը։

_Սմբուկները տեղափոխել այս զանգվածի մեջ և 2 րոպե շոգեխաշել։

_Դնել կերակուրը ափսեի մեջ, վրան շաղ տալ կտրատած համեմ:

Տապակած սմբուկ

Բանջարեղենով այս ուտեստը դուր կգա նույնիսկ նրանց, ովքեր առանձնապես չեն սիրում սմբուկը։ Դուք չեք կարող դիմադրել այս գայթակղիչ բույրին:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Յուրահատուկ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք