Տապակած սունկ. Թեթև ուտեստ նախաճաշի համար

Տապակած սունկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տապակած սունկ. Թեթև ուտեստ նախաճաշի համար

Սնկով շատ բաղադրատոմսեր կան, այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսել թավայի մեջ շամպինիոնի պատրաստման տարբերակ: Տապակած շամպինիոնները հաճելի կլինեն ձեր ընտանիքի անդամներին և ընկերներին:

Սնկով այս բաղադրատոմսը հիանալի խորտիկ կլինի ձեր սեղանին և բոլորը կգնահատեն այս համեղ ուտեստը: Ես իսկապես սիրում եմ այս սունկը նախաճաշին ուտել:

Տապակած սունկՏապակած սունկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սունկ 230 գրամ
  • Կարագ 100 գրամ
  • Թարմ ուրց՝ ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ
  • Աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Թարմ սոխ՝ գեղեցիկ ձևավորման համար

Տապակած սունկ

Տապակած սունկՏապակած սունկ. Պատրաստման եղանակը

  1. Սունկը լվանալ և չորացնել:
  2. Մեծ սունկերը կիսով չափ կտրել, եթե սունկը փոքր է, ապա կարելի է վերցնել ամբողջությամբ:
  3. Լավ տաքացրած տապակի մեջ ավելացնել արևածաղկի ձեթ, այնուհետև՝ սունկ:
  4. Սունկը շատ ուժեղ է կլանում յուղը, ուստի խորհուրդ չի տրվում այն շատ լցնել:
  5. Յուղը պետք է լավ տաքանա, դրանից հետո միայն պետք է սունկը ավելացնել:
  6. Սկզբի համար սունկը պետք չի խառնել, լավ է թողնել, որ կարմրի:
  7. Հետո, երբ սնկերը մի կողմից կարմրում են, դրանք շրջել, որ մյուս կողմից էլ կարմրեն:
  8. Աղն ու պղպեղն ավելացնել ըստ ճաշակի:
  9. Խառնել համեմունքները սնկին: Անջատել կրակը և ավելացնել կարագը:

Տապակած սունկ

Դրանից հետո սունկն ավելի համեղ կդառնա, կստանան սերուցքային համ: Վերջում ավելացնել ուրց: Սունկը հանել կրակից և մանր կտրատած կանաչ սոխ ավելացնել գեղեցիկ ձևավորման համար:

Տապակած սունկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ժուլյեն սնկով

Խնդրում ենք Գնահատեք