Տապակած սունկ պատրաստելու ամենահեշտ ձևը:
Այս բաղադրատոմսով մենք ցույց կտանք, թե ինչպես դա անել, որպեսզի պահպանվեն դրանց համն ու բույրը:
Սունկը հաճախ է օգտագործվում տարբեր ուտեստների պատրաստման ժամանակ, քանի որ դրանք կարող են փոխարինել մսին իրենց համով և հագեցվածությամբ:

Տապակած սունկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սունկ 300 գր
_Սոխ 2 հատ
_Փոքր գազար 1 հատ
_Սպիտակ պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի
_Արևածաղկի ձեթ՝ տապակելու համար

Տապակած սունկ. Պատրաստման եղանակը
_Շամպինիոնները լավ լվանալ հոսող ջրի տակ։
_Եթե վերցրել եք վայրի սունկ, ապա դրանք պետք է մանրակրկիտ մաքրվեն, գլխարկները պետք է լվացվեն ինչպես դրսից, այնպես էլ ներսից։
_Եթե փոքր են սնկերը, կարելի է չկտրել դրանք, այդպես պատրաստի ուտեստը շատ ախորժելի տեսք կունենա ափսեի մեջ:
_Մաքել սոխն ու գազարը և կտրատել ըստ ցանկության. սոխը կարելի է կտրել կիսաօղակներով կամ խորանարդներով, իսկ գազարը՝ խորանարդներով։
_Արևածաղկի ձեթը լցնել տապակի մեջ, լցնել սոխն ու գազարը, տապակել 4-5 րոպե։
_Երբ սունկը պատրաստ է, վրան ոսկե կեղև է գոյանում։
_Շամպինիոնների համար բավական կլինի 6-7 րոպե, իսկ անտառային սնկերի համար՝ 15-20 րոպե։
_Սունկը տապակած, ոչ շոգեխաշած պատրաստելու համար տապակը կափարիչով մի փակեք։
_Սպիտակ պղպեղը կարելի է փոխարինել կարմիրով կամ սևով։
_Իսկ համային զգացողություններն ուժեղացնելու համար պատրաստությունից 2-3 րոպե առաջ կարելի է ավելացնել քերած սխտոր։

Այնքան համեղ և հեշտ է եփվում տապակած սունկ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Դասական ժուլիեն







