Առաջարկում ենք պատրաստել զարմանալի համով տավարի կողիկներ և կարտոֆիլ կաթսայի մեջ։

Տավարի կողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի կողիկներ 1,5 կգ
_Կարտոֆիլ 1 կգ
_Սոխ 3 հատ
_Ուրց 2 թեյի գդալ
_Ռեհան 2 թեյի գդալ
_Պապրիկա 1 թեյի գդալ
_Պղպեղի խառնուրդ 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 0,5լ
_Աղ 4 թեյի գդալ
_Չաման 3 թեյի գդալ


Պատրաստման եղանակը
_Մարինացնել կողոսկրերը, մսի վրա լցնել աղը, ուրցը, պապրիկան, ռեհանը, չամանը, պղպեղի խառնուրդը, ամեն ինչ լավ խառնել և թողնել 20 րոպե:
_Կարտոֆիլին ավելացնել մնացած աղն ու չամանը, լավ խառնել:
_Կաթսայի մեջ լցնել կես լիտր բուսայուղ և լավ տաքացնել:
_Երբ ձեթը տաքանա, սկսել տապակել կարտոֆիլը, մինչև ոսկեգույն դառնալը, հանել կաթսայից:
_Կարտոֆիլներից հետո կողերը նույնպես տապակել, մինչև ոսկե դարչնագույնը, հանել կաթսայից:
_Կտրել սոխը կիսաօղակներով:
_Յուղով կաթսայի մեջ լցնել կարտոֆիլն ու վրան դնել կողերը, ապա այս ամենի վրա ցանել սոխով ու ավելացնել 150 գրամ ջուր։
_Ցանել պղպեղ՝ ըստ ցանկության:
_Փակել կափարիչով և թողնել առնվազն 50 րոպե մարմանդ կրակի վրա:


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ Տավարի մսով







