Տավարի միս կարմիր գինու մեջ. Բուրգունդյան եղանակով պատրաստված քնքուշ ուտեստ 

Տավարի միս կարմիր գինու մեջ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տավարի միս կարմիր գինու մեջ. Սա հավանաբար, ֆրանսիական խոհանոցի ամենագունեղ և առատ ուտեստներից մեկն է: Այս բաղադրատոմսով պատրաստված մսի առանձնահատկությունն այն է, որ այն բառացիորեն հալչում է բերանում, անգամ ծամելու կարիք չկա։ Ով գոնե մեկ անգամ փորձել է այս ուտեստը, այլևս այն չի մոռանա:

Տավարի միս կարմիր գինու մեջ

Տավարի միս կարմիր գինու մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Տավարի սրունք 2 հատ

_Արևածաղկի ձեթ 1-2 ճաշի գդալ

_Կարագ 30-40 գ

_Կարմիր սոխ 2 հատ

_Խոզապուխտ 80-100 հատ

_Ուրց 5-8 գ

_Ցորենի ալյուր 2 ճաշի գդալ

_Կարմիր գինի 500-700 մլ

_Շաքարավազ 0,5 ճաշի գդալ

_Շամպինիոններ 200 գ

Տավարի միս կարմիր գինու մեջ

Տավարի միս կարմիր գինու մեջ

Տավարի միս կարմիր գինու մեջ. Պատրաստման եղանակը

_Այս ուտեստի համար ձեզ հարկավոր կլինի տավարի, իսկ ավելի լավ է՝ հորթի սրունքներ։ Դրանք ավելի արագ են եփվում, իսկ համն ավելի նուրբ է։ Միսը կտրատել միջին չափի կտորներով։

_Տաքացնել ձեթը հաստ հատակով կաթսայի մեջ։ Դրան ավելացնել կարագ։ Միսը լցնել տաք խառնուրդի մեջ, տապակել, երբեմն խառնելով բահիկով: Պետք չէ աղ անել:

_Կլպել սոխը, կտրատել մեծ կտորներով։ Նույն կերպ մանրացնել խոզապուխտը, լցնել մսի կաթսայի մեջ։ Խառնել բաղադրիչները։

_Մի քանի րոպե անց սոխը լցնել կաթսայի մեջ։

_Լվանալ և չորացնել փոքր սնկերը: Եթե մեծ են՝ կտրատեք: Սունկը լցնել մսի վրա:

_Խառնուրդը եփել 3-5 րոպե՝ երբեմն խառնելով։ Մսի վրա պետք է ոսկեգույն կեղև ձևավորվի, իսկ սունկերը պետք է փոքրանան։

_Չորացրած ուրցը կտրատել, լցնել կաթսայի մեջ: Կրկին խառնել ամեն ինչ:

_Այնուհետև ալյուրը ցանել բաղադրիչների վրա, խառնել։ Լցնել կարմիր չոր գինին, ավելացնել շաքարավազ, ամբողջը լավ խառնել։

_Փորձեք արգանակը: Համեմել անմիջապես աղով՝ ըստ ճաշակի։ Դա պետք է արվի գինու գոլորշիացման սկզբնական փուլում, քանի որ դրանից հետո միսը չի հասցնի աղը կլանել:

_Միսը եփել 30 րոպե, եթե այն պատրաստվում է հորթի մսից, և 40-50 րոպե, եթե վերցրել եք տավարի միս։

Տավարի միս կարմիր գինու մեջ

_Եփելու ընթացքում համտեսել ուտեստը, ավելացնել համեմունքներ ըստ ճաշակի։

_Եռալուց հետո կաթսան հերմետիկ փակել կափարիչով։ Թող միսը եփվի ևս 20 րոպե, մատուցել տաք վիճակում՝ առատորեն լցնելով սոուս։

Տավարի միս կարմիր գինու մեջ

Այս կերպ կարող եք մատուցել ուտեստը ցանկացած խավարտով:
Անպայման այս տոների համար պատրաստեք բուրգունդյան տավարի միս:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լանգետ տավարի մսով

Խնդրում ենք Գնահատեք