Տավարի մսով ջեռեփուկ՝ անչափ համեղ նորույթ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր առաջարկելու ենք տավարի մսով ջեռեփուկ՝ անչափ համեղ նորույթ, որով կզարմացնեք և անշուշտ կհիացնեք բոլորին։

Տավարի մսով ջեռեփուկ

Տավարի Մսով Ուտեստ․ Ջեռեփուկ․ Բաղադրատոմս

  • Տավարի միս — 500 գր․
  • Լոլիկ — 2-3 հատ
  • Հալած պանիր — 150 գր․
  • Աղացած սոխ — 1 փոքր գլուխ
  • Ձու — 1 հատ
  • Համեմունքներ — աղ, չիլի չորացրած պղպեղ, չոր աջիկա համեմունք, սև պղպեղ, ըստ նախասիրության կարելի է ավելացնել կամ փոխարինել համեմունքները։

Տավարի մսով ջեռեփուկ

Տավարի Մսով Ուտեստ․ Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  • Մեզ անհրաժեշտ կլինեն երկարավուն լոլիկներ միջին հաստության օղակաձև կտրատված։
  • Տավարի աղացած փափկամսի վրա ավելացնում ենք 1 ձու, աղ ենք անում, համեմում կարմիր չիլի պղպեղով և չոր աջիկա համեմունքով, աղացած սոխ ավելացնում, սև պղպեղը լավ լցնելուց հետո խառնում ենք զանգվածը։
  • Չկպչող թղթի վրա ձեթ ենք անում նաև ձեռքերը ձեթոտում և մսի զանգվածից գնդիկներ պատրաստում։
  • Մոտավորապես փոքրիկ սուրճի բաժակին նման ցանկացած իր ցելոֆանապատում ենք և մսային գնդիկները կենտրոնում  ճզմում ահա այս կերպ։

Տավարի մսով ջեռեփուկ

  • Հալվող պանիր՝ ցանկացած տեսակի, ինչ որ կունենաք ձեռքի տակ նույն հաստությամբ կտրատված։
  • Բացված փոսիկների մեջ շարում ենք լոլիկը և պանիրը, վրան գեղեցկության համար կարմիր չիլի պղպեղ ավելացնում,
  • Դնում ջեռոցը մոտ 20-25 րոպե 200 աստիճանում։

Տավարի մսով ջեռեփուկ

Հանում եք այս նրբահամ, փափուկ, հյութեղ և համեղ մսային ջեռեփուկը և տաք տաք մատուցում։

Տավարի Մսով Ուտեստ․ Վիդեոնյութ

Խնդրում ենք Գնահատեք