Մեր տան խոհանոցում կարող ենք թխել Տարեկանի հաց առանց հունցելու, առանց շատ ժամանակ ծախսելու պատրաստման։
Ամեն ինչ շատ պարզ է, արագ և խնայող: Բայց արդյունքում ստանում եք փափուկ հաց՝ բուրավետ ու խրթխրթան կեղևով։

Տարեկանի հաց. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցորենի ալյուր 300 գր
_Տարեկանի ալյուր 100 գր
_Սառը ջուր 300 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Խմորիչ 0,5 թեյի գդալ

Տարեկանի հաց. Պատրաստման եղանակը
_Ալյուրները մաղել և խառնել, ավելացնել աղն ու չոր խմորիչը, լցնել ջուրը, խառնել:
_Զանգվածը կստացվի շատ թանձր, կպչուն, ինչպես հարկն է:
_Ծածկված խմորը թողնել տաք տեղում առնվազն 12, ցանկալի է՝ 16 ժամ։
_Սեղանին ալյուր ցանել և խմորը դնել, վրան ալյուր ցանել և խմորը ծալել, հունցել պետք չէ, ուղղակի ծալել և վերջ։
_Յուղաթղթի վրա ցանել տարեկանի ալյուրը և խմորը դնել, ծածկել սրբիչով և թողնել 2 ժամ։
_Նախապես տաքացնել ջեռոցի տապակը:
_Կաղապարը ծածկել յուղաթղթով և խմորը լցնել մեջը:
_Թխել մոտ 50 րոպե 180 աստիճանով։
_Թողնել սառչի և կարող եք մատուցել սեղանին:

Կեղևը շատ խրթխրթան է ստացվում, չի փշրվում, շատ փափուկ և հաճելի է, հացը պարզապես կատարյալ է ստացվում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես Հաց. Առողջ դիետիկ հաց







