Իրականում սրանք սովորական Տափակ բլիթներ չեն, այլ ծույլ կարկանդակներ, որոնք կարող եք պատրաստել ոչ միայն սոխով, նաև այլ միջուկներով։

Տափակ բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կանաչ սոխ 1 փունջ
_Ցանկացած կանաչի 1 փունջ
_Ձու 2 հատ
_Տաք ջուր 200 մլ
_Աղ 1 թեյի գդալ
_Ալյուր՝ մոտ 500 գր
Սոուսը պատրաստելու համար ձեզ հարկավոր է
_Դեղնուց 1 հատ
_Կարագ 80 գր
_Մի պտղունց աղ
_Ջուր 2 ճաշի գդալ


Տափակ բլիթներ. Պատրաստման եղանակը
_Կանաչ սոխն ու կանաչիները կտրատել, ավելացնել ձուն, խառնել։
_Զանգվածի մեջ լցնել տաք ջուրը, խառնել։
_Մաղած ալյուրը լցնել մասերով և միատարր խմոր հունցել՝ պետք չէ երկար հունցել և շատ ալյուր ավելացնել, պետք է ստանալ փափուկ և ճկուն զանգված, մի փոքր կպչուն։
_Ձեռքերին բուսայուղ քսել, որպեսզի հեշտ ստացվի խմորի հետ աշխատելը։
_Խմորը ծածկել և թողնել 15 րոպե։
_Սոուսի համար հալած կարագը խառնել դեղնուցի, աղի և ջրի հետ, լավ խառնել, մինչև հարթ լինի:
_Խմորը բաժանել 8 գնդիկի, որոնց վրա պետք է քսել սոուս և թողնել 10 րոպե։


_Գրտնակել բարակ շերտով, քսել սոուսը և երկարությամբ մի քանի անգամ ծալել, ապա վարդի նման փաթաթել:
_Վարդերը գրտնակով գրտնակել շերտերով։
_Շերտերը տապակել բուսայուղի մեջ, մարմանդ կրակի վրա, որպեսզի խմորը լավ և հավասարապես թխվի։


Շատ փափուկ, թարմ բլիթը հիանալի փոխարինում է հացին, հարմար է հիմնական ուտեստների, նախուտեստների, աղցանների համար։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խաչապուրի թավայի մեջ 2 րոպեում







