Առաջարկում ենք դյուրամարս տաք աղցանի բաղադրատոմս, որը կարելի է մատուցել թե սովորական օրերին, թե երեկույթների համար:

Տաք աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Չերի լոլիկ 6 հատ
_Սերուցք 2 ճաշի գդալ
_Հազարի խառնուրդ 1 տուփ
_Խոզապուխտ 4 շերտ
_Մանանեխ 2 թեյի գդալ
_Ձիթապտղի յուղ 1 թեյի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի
_Պարմեզան պանիր (քերած) 2 ճաշի գդալ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ձու 2 հատ

Պատրաստման եղանակը
_Մի ամանի մեջ խառնել մանանեխը, սերուցքը, կարագը, աղն ու պղպեղը, մինչև հարթվի:
_Ավելացնել պանիր, խառնել, կտրել լոլիկները 2 մասի կամ քառորդներով:
_Ձվերը պինդ եփել, մաքրել և կտրատել 4 մասի։
_Տապակել խոզապուխտը:
_Հազարի տերևները խառնել սոուսի հետ։ Լցնել ափսեի մեջ:
_Վրան շարել լոլիկը, խոզապուխտը և ձվերը։

Ցանկության դեպքում մի քիչ պանիր ցանել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր աղցան







