Տաք աղցան. Տավարի փափկամսով նրբահամ ուտեստ

Տաք աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք ձեզ տոնական, համեղ և հագեցնող տաք աղցանի բաղադրատոմս, այն ստացվում է արագ և գեղեցիկ:

Տաք աղցան

Տաք աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2-3 հատ

_Սմբուկ 2 հատ

_Բուլղարական պղպեղ 2 հատ

_Շամպինիոններ 300 գր

_Բուսական յուղ տապակելու համար

_Տավարի փափկամիս 4 շերտ 100-ական գր

_Աղցանի խառնուրդ 100 գր

_Չերի լոլիկ 12 հատ

_Խնկունի ճյուղ 1 հատ

Սոուսի համար

_Մաղադանոս 1 փունջ

_Սխտոր 2-3 պճեղ

_Կես կիտրոնի հյութ

_Ձիթապտղի յուղ 100 մլ

Մսով գնդիկներ. Նրբաճաշակ, դյուրամարս ուտելիք

Տաք աղցան. Պատրաստման եղանակը

_Պատրաստել սոուսը՝ մանր կտրատել մաղադանոսը և սխտորը, խառնել կիտրոնի հյութի և ձիթապտղի յուղի հետ, լավ խառնել և թողնել մինչև օգտագործելը։

_Կտրել դդմիկը և սմբուկը օղակներով, պղպեղը մանր կտրատել, սունկը՝ կիսել։

_Բանջարեղենը յուղով տապակել գրիլ թավայի մեջ՝ մի կողմից 4 րոպե, ապա շրջել և տապակել ևս 2 րոպե։

_Տապակելիս բանջարեղենը ցողել աղցանի սոուսով։ Միսը լցնել թավայի մեջ և մի քանի րոպե հետո կտորները մյուս կողմ շրջել։

_Նախ աղցանի խառնուրդը դնել խորը աղցանամանի մեջ, լցնել սոուսը։ Աղցանի սառը հատվածը պատրաստ է։

_Լցնել տաք խորոված բանջարեղենը և միսը: Ավելացնել մնացած սոուսը, զարդարել  չերրի լոլիկներով  և խնկունու մի ճյուղով, կամ ըստ ցանկության:

Տաք աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք