Տաք բուտերբրոդներ. Արագ նախաճաշ

Տաք բուտերբրոդներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տաք բուտերբրոդներ. Արագ նախաճաշ

Նախաճաշի համար բուտերբրոդները սովորական ու ծանոթ են մեզ, իսկ ինչու՞ չպատրաստել այդպիսի պարզ ուտեստ ըստ նոր անսովոր բաղադրատոմսի: Սա հենց այն է, ինչ մենք առաջարկում ենք ձեզ:

Դրանք շատ բաղադրիչներ և ժամանակ չեն խլում: Անհրաժեշտ է պատրաստել ձվի սոուս մածունով, որը կհագեցնի հացը: Պանրի ձգվող թելիկները նրբություն են հաղորդում կերակուրին, իսկ չերի լոլիկը` հյութեղություն:

Տաք բուտերբրոդներ
Տաք բուտերբրոդներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հաց 300 գ
  • Ձու 1 հատ
  • Մածուն 3 ճաշի գդալ
  • Կարագ 3 ճաշի գդալ
  • Կոշտ պանիր 150 գ
  • Չերի լոլիկ 200 գ
  • Պրովանսյան համեմունքներ 1 թեյի գդալ

Տաք բուտերբրոդներ

Տաք բուտերբրոդներ.Պատրաստման եղանակը

  1. Հարել ձուն: Հալեցնել կարագը և լցնել ձվի վրա: Ավելացնել մածունը, պրովանսյան համեմունքները, աղ և հարել
  2. 12 կտոր հաց դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակին: Յուրաքանչյուր շերտին  մի քիչ սոուս լցել:
  3. Պանիրը քերիչով անցկացնել և չերին կտրել բարակ շերտերով:
  4. Լցնել պանիրը հացի վերին մասում, ապա շարել լոլիկը:
  5. Թխել բուտերբրոդները 5 րոպե 180 աստիճանի տակ:

Տաք բուտերբրոդներ

Պատրաստեք այսպիսի արագ նախաճաշ: Կարող եք այն տանել ձեզ հետ տանել դպրոց կամ աշխատավայր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տապակած պանիր

Խնդրում ենք Գնահատեք