Տաք բուտերբրոդներ. Պատրաստեք նախաճաշի կամ ընթրիքի համար

Տաք բուտերբրոդներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք շատ պարզ և արագ Տաք բուտերբրոդներ, որ կարող եք պատրաստել նախաճաշի, խորտիկի և ընթրիքի համար:

Կարող եք պատրաստել այս ուտեստը պիկնիկից առաջ և վերցնել ձեզ հետ ճանապարհին:

Տաք բուտերբրոդներ

Տաք բուտերբրոդներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բագետ 2 հատ

_Ձու 5 հատ

_Բուսական յուղ 0,5 բաժակ

_Կաթ 45 մլ

_Չեդդեր պանիր 50 գր

_Կանաչի, աղ, պապրիկա՝ ըստ ճաշակի

_Պանիր 100 գր

_Երշիկ կամ խոզապուխտ, եփած միս և այլն։

Տաք բուտերբրոդներ

Տաք բուտերբրոդներ

Տաք բուտերբրոդներ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել մանրացված կանաչիների, քերած պանրի, բուսական յուղի և կաթի հետ։

_Զանգվածը խառնել, մինչև ամբողջովին համասեռ դառնալը։

_Աղ, պղպեղ անել զանգվածը, ավելացնել անուշաբույր կանաչիներ և համեմունքներ, շատ լավ խառնել։

_Բագետները կամ սովորական սպիտակ հացի բոքոնը կտրատել շերտերով:

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։

_Բագետի յուրաքանչյուր շերտը պանրի և ձվի զանգվածի մեջ թաթախել և դնել ջեռոցի տապակի վրա։

_Վրան դնել մանրացված խոզապուխտ կամ երշիկ, ապխտած կամ խաշած մսի կտորներ։

_Ցանել քերած պանիր ​​և դնել ջեռոցը։

_Մինի պիցցաները թխել 180 աստիճան ջերմաստիճանում մոտ 15-20 րոպե։

Տաք բուտերբրոդներ

Տաք բուտերբրոդներ

Օրիգինալ և պարզ բաղադրատոմս, որը դուք անպայման կընդգրկեք ձեր բաղադրատոմսերի ցանկում:

Այն կարելի է համալրել նաև արքայախնձորի և լոլիկի կտորներով, սոուսներով, շամպինիոններով և այլ մթերքներով, որոնք համակցվում են միմյանց հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք