Տաք նախաճաշ. Համեղ և պարզ բուլկիների բաղադրատոմս

Տաք նախաճաշ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այսօր առաջարկում ենք պատրաստել հաճելի, տաք նախաճաշ: Փափուկ բուլկիները, որոնք եփվում են րոպեների ընթացքում, պարզապես հրաշալի են:

Սա նախաճաշի, կեսօրվա թեյի, նախուտեստների արագ բաղադրատոմս է, կարող եք դրանք ձեզ հետ վերցնել պիկնիկի և զբոսանքի գնալիս:

Տաք նախաճաշ

Տաք նախաճաշ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 4 հատ

_Ալյուր 500 գր

_Յոգուրտ 500 գր

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Աղ մի պտղունց

Տաք նախաճաշ

Տաք նախաճաշ. Պատրաստման եղանակը

_Բնական յոգուրտը կարելի է փոխարինել յուղայնության մեծ տոկոսով կեֆիրով: Յուղայնության շնորհիվ են բուլկիները լավ բարձրանում տապակվելիս:

_Յոգուրտը խառնել ձվերի հետ՝ մինչև հարթվի, աղ անել և խառնել:

_Մաղել ալյուրը և խառնել փխրեցուցիչի հետ, ավելացնել զանգվածին և խառնել:

_Տաքացնել շատ բուսական յուղ և զանգվածը լցնել մեջը ճաշի գդալով:

_Տապակել թույլ կրակի վրա բոլոր կողմերից, դնել թղթե սրբիչների վրա, որ յուղը քամվի:

Տաք նախաճաշ

Բուլկիները կարող եք մատուցել որպես հաց՝ ուտեստների հետ, կամ դրանց վրա կարող եք ավելացնել քաղցր հավելում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մեղրով շատ համեղ և նրբահամ թխվածքաբլիթներ

Խնդրում ենք Գնահատեք