Տաք սենդվինչներ. Շատ համեղ և հարմար ուտեստ հատկապես փոքրիկների համար
Ջեռոցում թխած սենդվիչները հեշտ և արագ նախուտեստ են:

Տաք սենդվինչներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Բոքոն 1 հատ
_Սոխ 1 հատ
_Պանիր 100 գ
_Ալյուր 1 ճաշի գդալ
_Ձու 1 հատ
_Կարագ կամ բուսական յուղ՝ ըստ ճաշակի
_Աղ, պղպեղ, կանաչինել՝ ըստ ճաշակի

Տաք սենդվինչներ. Պատրաստման եղանակը
_Կտրել բոքոնը կամ բագետը կտորներով:
_Սոխը մանր կտրատել և տապակել կարագի կամ բուսական յուղի մեջ:
_Երբ սոխը գրեթե տապակվի, ավելացնել ալյուր, աղ և պղպեղ:
_Ձուն խառնել քերած պանրի, սոխի և կտրատած կանաչիների հետ:
_Բուսական յուղ քսել ջեռոցի տապակին
_Միջուկը դնել բոքոնի կտորների վրա և շարել ջեռոցի տապակի վրա:
_Պետք է թխել 180 աստիճանով մինչև ոսկե դարչնագույն դառնա:
Սենդվիչներ եմ մատուցում ընթրիքի կամ ճաշի ժամանակ կամ վերցնում եմ պիկնիկի գնալիս՝ որպես խորտիկ:

Նույնիսկ ավելի համեղ է ստացվում, եթե սոխին խառնում եք կանաչ կծու պղպեղ.
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Համեղ նախաճաշ







