Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես կարելի է Տաք սենդվիչներ պատրաստել հեշտ ու արագ առավոտյան նախաճաշի համար։
Սենդվիչներն աշխարհի բոլոր խոհանոցներում ամենաշատ օգտագործվող ուտեստներից են։ Նրանք կարող են տարբեր անուններ ունենալ՝ սենդվիչ, համբուրգեր, բայց էությունը մնում է նույնը։ Մարդկությունը վաղուց է դադարել այդպես անվանել միայն հաց ու կարագ կամ հաց ու պանիր համադրությունները։ Այժմ սենդվիչ կարող է լինել ցանկացած ուտեստ՝ պատրաստված հացից, բանջարեղենից, երշիկներից և այլ բաղադրիչներից։

Տաք սենդվիչներ. Բաղադրիչները
_ հաց — 4 շերտ
_ աղացած միս — 200 գ
_ սոխ — կես հատ
_ աղ — թեյի գդալ
_ գազավորված ջուր — 50 մլ
_ պանիր — 100 գ
_ սամիթ — մի փունջ

Տաք սենդվիչներ. Պատրաստման եղանակը
_ Սոխի կեսը կտրատել փոքր խորանարդիկներով, ավելացնել աղացած մսին։
_ Մսամթերքին աղ անել, լցնել գազավորված ջուրը ու լավ խառնել։
_ Հացի կտորները դնել յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա:
_ Պանիրը մանրացնել միջին քերիչով։
_ Տապակի վրա դրված հացի կտորներին քսել աղացած մսի շերտ, վրան լցնել քերած պանրի շերտ։
_ Սենդվիչները թխել ջեռոցում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե։
_ Այդ ընթացքում սամիթը մանր կտրատել և մատուցելուց առաջ ցանել սենդվիչների վրա։

Ստացվում է համեղ խորտիկ, որը կարող է փոխարինել սովորական սենդվիչներին։
Եփելիս կարող եք աղացած մսին ըստ ճաշակի ավելացնել ձեր սիրած համեմունքները։
Բարի ախորժակ:







