Առաջարկում ենք անսովոր բաղադրատոմսով պատրաստել տնական արիշտա:
Հավի կամ բանջարեղենի արգանակով տնական արիշտան շքեղ է և հագեցնող: Ոչ բոլորին է դուր գալիս տանն արիշտա պատրաստելը, բայց սա պարզ բաղադրատոմս է, որը շատ ժամանակ չի պահանջում:

Տնական արիշտա. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 2 հատ
_Աղ քառորդ թեյի գդալ
_Օղի 1 ճաշի գդալ
_Ալյուր՝ մոտ 220 գր

Տնական արիշտա. Պատրաստման եղանակը
_Ձվերը խառնել աղի և օղու հետ: Խառնել զանգվածը մինչև հարթվի:
_Ալյուրը մաս -մաս խառնել, պատրաստել փափուկ և առաձգական, ամուր խմոր: Ալյուրը լավ խառնել, որպեսզի խմորը պինդ լինի:
_Թողնել 10 րոպե և կրկին լավ հունցել:
_Կարելի է խմորը թողնել ևս 10 րոպե կամ անմիջապես սկսել արիշտա պատրաստել:
_Սեղանին ալյուր ցանել և գրտնակել մոտ 1,5 մմ հաստությամբ բարակ շերտ:
_Կտրել 5 սմ շերտերով կամ շերտին շաղ տալ ալյուր և փաթաթել:
_Այժմ կտրել բարակ շերտեր սուր դանակով և ստանալ նուրբ արիշտա: Եթե ցանկանում եք պատրաստել կողմնակի ուտեստ, ապա կտրեք ավելի հաստ շերտերով:
_Արիշտան կարելի է պահել սառցարանում կամ սառնարանում: Կամ պարզապես չորացրեք այն մի քանի օր, փաթաթեք և պահեք պահարանում:

Այս արիշտան շատ քնքուշ է, չի կպչում իրար, հարմար է ապուրների և արգանակների համար կամ որպես պաստա՝ տարբեր սոուսներով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
3 գաթայի կտրվածք







