Տնական բագետ. Ստացվում է փափուկ, քնքուշ, անուշաբույր

Տնական բագետ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Տնական բագետ. Ստացվում է փափուկ, քնքուշ, անուշաբույր` հաճելի և փխրուն ընդերքով:

Մեկ անգամ պատրաստելով այս հացը, դուք ընդմիշտ կմոռանաք, թե ինչ է գնված բագետը:Արագ ու հեշտ բաղադրատոմս:

Տնական բագետ

Տնական բագետ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ջուր 220 մլ
  • Թարմ խմորիչ 12 գ կամ չոր 4 գ
  • Շաքար 1,5 թեյի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Բուսական յուղ 1,5 ճաշի գդալ
  • Ալյուր 380 գ

Տնական բագետ

Տնական բագետ. Պատրաստման եղանակը

  1. Լցնել տաք ջուրը ամանի մեջ, ավելացնել շաքարավազը, խմորիչը և լավ խառնել մինչև ամբողջովին լուծվի:
  2. Ավելացնել աղը, հոտազերծված բուսական յուղը, ապա աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
  3. Խմորը պետք է լինի փափուկ, բայց պետք է լավ պահպանի իր ձևը: Պատրաստի խմորը մի փոքր կլորացնել, դնել բուսայուղով յուղված ամանի մեջ:
  4. Թողնել սննդի թաղանթի տակ, 40-60 րոպե` ուռչելու համար: Այժմ խմորը տեղափոխել սեղանին և բաժանել ​​3 մասի: Խմորի վրա թույլ շաղ տալ ալյուր, լավ հունցել և նորից գնդի ձևով գլորել:
  5. Ծածկել գնդիկները սննդային թաղանթով և թողնել 10 րոպե: Դրանից հետո սեղանի վրա թեթևակի ցանել ալյուր, խմորը տեղափոխել սեղանին և ոլորել պարանի նման:
  6. Պատրաստի ոլորված խմորը դնել ջեռոցի տապակի վրա: Նույնը կրկնել խմորի մյուս կտորների հետ:
  7. Ցանկության դեպքում խմորի վրա ալյուր ցանել, սուր դանակով կատարել մակերեսային լայնակի կտրվածքներ: Տապակը ծածկել սրբիչով և թող հասունանա ևս 30 րոպե:
  8. Ջեռոցի տապակը դնել 200 աստիճանով տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե, անհրաժեշտ է ջրով աման դնել ջեռոցի մեջ: Պատրաստ լինելուց անմիջապես առաջ ջուրը հանել` փափուկ միջուկ և խրթխրթան կեղև ստանալու համար:

Տնական բագետ
Բագետը պատրաստ է: Ներսից փափուկ, դրսից` փխրուն: Ստացվում է աներևակայելի համեղ հաց: Խանութում վաճառվող բագետը չի համեմատվի տանը պատրաստված բագետի հետ:

Ֆիթնես Հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս Տնային Պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք