Ուզում եմ ձեզ առաջարկել մսի միջուկով տնական բլինչիկներ, որոնք սիրում են բոլորը՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները:
Յուրօրինակ բաղադրատոմսը ձեզ դուր կգա:

Տնական բլինչիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 4 հատ
_Կաթ 500 մլ
_Աղ մի պտղունց
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Բուսական յուղ 20 մլ
_Ալյուր մոտ 200 գր
_Աղացած հավի միս 250 գր
_Սոխ 1 հատ
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Համեմունքներ մսի համար


Տնական բլինչիկներ. Պատրաստման եղանակը
_Աղը և շաքարավազը լցնել ձվերի վրա, խառնել, լցնել կաթի և բուսական յուղի մի մասը և հարել հարիչով:
_Լցնել մաղած ալյուրը և խառնել մինչև հարթվի: Խմորի թանձրությունը պետք է նման լինի թթվասերի:
_Լցնել մնացած կաթը և շարունակել խառնել:
_Տապակել բարակ նրբաբլիթներ: Խմորը նուրբ է, ուստի փոքր քանակությունը բավարար է նրբաբլիթի համար:
_Սոխը բլենդերով մանրացնել կամ դանակով մանր կտրատել:
_Աղացած միսը խառնել սոխի հետ, աղ և պղպեղ անել: Ավելացրեք ձեր նախընտրած համեմունքները:
_Պատրաստի բլիթները կտրեք երկու մասի և յուրաքանչյուրի վրա բարակ շերտով քսեք աղացած միս: Այն փաթաթել եռանկյունաձև:
_Բլինչիկները տապակել թավայի մեջ և մատուցել թթվասերով, կարագով կամ կանաչ սամիթով և թթվասերով սոուսով:


Պատրաստի բլինչիկների մի մասը կարող եք դնել սառցարանը, իսկ մի մասն անմիջապես տապակել:
Սա շատ խնայող բաղադրատոմս է. Խմորի և աղացած մսի նման քանակից ստացվում է մեծ քանակությամբ համեղ բլինչիկներ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ավանդական նրբաբլիթներ







