Տնական բոքոններ 30 րոպեում. Այլևս սուպերմարկետից չեք գնի

Տնական բոքոններ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Միայն տնական բոքոնները կարող են այդքան հիանալի հոտ ունենալ: Այո, խանութից կարելի է գնել ամենաարտասովոր հացամթերքը, սակայն դրանք չունեն հիմնական բաղադրիչը` սերը:

Ի վերջո, հենց այս բաղադրիչի շնորհիվ է, որ տնական թխվածքն այնքան աներևակայելի համեղ է: Այս բաղադրատոմսի համաձայն պատրաստված բոքոնը ստացվում է բուրավետ, համեղ, նուրբ միջուկով և ախորժելի կեղևով …

Այն հիշեցնում է մանկությունից ծանոթ հացի համը: Իդեալական է որպես հիմնական ուտեստների ուղեկցում, և որպես հիմք՝ համեղ սենդվիչների համար:

Այսպիսով, ժամանակն է ձեր տնական հացը պատրաստել ջեռոցում:

Տնական բոքոններ

Տնական բոքոններ. Անհրաժեշտ բաղադրիչները

_250 գ ալյուր

_6 գ չոր խմորիչ

_4 գ աղ

_30 գ կարագ կամ մարգարին

_100 մլ կաթ

_50 մլ ջուր

Վրան քսելու համար

_1 ձվի դեղնուց

_5 գ կաթ

Տնական բոքոններ

Տնական բոքոններ. Պատրաստման եղանակը

_Բոլոր չոր բաղադրիչները մի ամանի մեջ խառնել, ավելացնել մարգարին, կաթն ու ջուրը:
Խմորը հունցել:

_Պատրաստի խմորը դնել թեթևակի բուսական յուղով յուղած ամանի մեջ, ծածկել փայլաթիթեղով և դնել տաք տեղում՝ 30 րոպե:

_30 րոպե հետո հանել և հունցել խմորը: Կրկին ծածկել ամանը փայլաթիթեղով և դնել այն տաք և հանգիստ տեղում ևս 1 ժամ:

_Հասած խմորից սկսեք բոքոն ձևավորել: Ալյուր ցանել աշխատանքային մակերեսի վրա, վրան դնել խմորը և բացել այն մոտ 0.5 սմ հաստությամբ շերտով:

_Ոլորել խմորը ռուլետի պես, ոչ շատ ձիգ, բայց միևնույն ժամանակ բավականաչափ սեղմ, որպեսզի պատրաստի բոքոնի մեջ բացեր չլինեն:

_Խմորի յուրաքանչյուր ամբողջական պտույտից հետո կարևոր է մատներով սերտորեն սեղմել այն:

_Ոլորելուց հետո, վերջում, պատշաճ կերպով ամրացնել եզրը: Այսպես ձևավորված բոքոնը դնել ջեռոցի տապակի վրա: Ծածկել սրբիչով և կրկին մի կողմ դնել 30 րոպե:

_Օգտագործելով սուր դանակ՝ բոքոնի մակերեսին բնորոշ թեք կտրվածքներ անել: Մակերեսին քսել կաթի հետ հարած ձվի դեղնուց:

_Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Թխել բոքոնը նախապես տաքացրած ջեռոցում 30 րոպե:

Տնական բոքոններ

Պատրաստի բոքոնը սառեցնել մետաղալարով ցանցի վրա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք