Կիսվում եմ տնական երշիկների հիանալի բաղադրատոմսով, որը կարելի է կոտլետների փոխարեն պատրաստել։
Աղացած մսից երշիկ պատրաստել ջեռոցում՝ առանց հատուկ սարքերի։ Ներսից հյութեղ, համեղ և շատ բուրավետ կբազմազանեցնի ձեր սովորական ճաշացանկը:

Տնական երշիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի կրծքամիս 500 գր
_Խոզի միս 500 գր
_Ձու 1 հատ
_Սոխ 1 հատ
_Վարսակի փաթիլներ 5 ճաշի գդալ
_Սառը ջուր 100 մլ
_Կարրի 1 թեյի գդալ
_Չոր սխտոր 0,5 թեյի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Աղացած սև պղպեղ 1 թեյի գդալ

Տնական երշիկներ. Պատրաստման եղանակը
_Աղացած միս պատրաստել՝ հավի, խոզի միսը և սոխը անցկացնել մսաղացով։
_Աղացած մսին ավելացնել ձուն, վարսակի փաթիլները, աղը, պղպեղը, կարրին, չորացրած սխտորը, խառնել և մաս-մաս ավելացնել սառը ջուրը։
_Խառնուրդը թողնել մոտ 20 րոպե, որպեսզի վարսակի փաթիլները ուռչեն։
_20 րոպե հետո ընդհանուր զանգվածը լավ խառնել։
_Ձեռքերը յուղել բուսայուղով և ձևավորել փոքրիկ երշիկներ։
_Դնել փայլաթիթեղով ծածկված և բուսայուղով յուղված ջեռոցի տապակի վրա։
_Երշիկները 30-35 րոպեով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա Պատրաստելու 2 համեղ տարբերակ







