Տնական երշիկ. Այս բաղադրատոմսը կգերի ձեզ բառացիորեն առաջին իսկ փորձից: Տնային պայմաններում երշիկի պատրաստելը թվում է թե շատ բարդ ու աշխատատար պրոցես է, բայց այս բաղադրատոմսով դուք կհամոզվեք, որ ամեն ինչ ավելի քան հեշտ ու պարզ է:
Դուք սա կարող եք պատրաստել և մատուցել ամեն օր: Արդյունքը կգերազանցի բոլոր սպասելիքները, վստահ ենք, որ ձեր իսկ ձեռքով պատրաստված այս երշիկը դուր կգա ձեր սիրելիներին:

Содержание
Տնական երշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Խոզի ճարպոտ միս 300-400 գ
- 1 գլուխ սոխ
- Սխտոր 3 պճեղ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Պղպեղ` ըստ ճաշակի
- Իտալական համեմունքներ 5 գ
- Համեմունքներ բանջարեղենի համար 10 գ;
- Ալյուր 400 գ
- Կաթ 300 մլ
- Ջուր 300 մլ
- Աղիք 3 մ (փոխարինիչ կարող եք գտնել սուպերմարկետում)
- Բուսական յուղ 30 մլ


Տնական երշիկ.Պատրաստման եղանակը
- Երշիկի պարկը հանել տոպրակից, դնել խոր ամանի մեջ և վրան ջուր լցնել: Թողեք մնա ջրի մեջ մի քանի րոպե՝ ձեռքերով պարբերաբար խառնելով: Երբ բավական փափկի, պետք է գտնել եզրը և այնտեղ ջուր լցնել:
- Այժմ սկսենք պատրաստումը: Վերցնել խոզի ճարպոտ միսը, կտրատել փոքր խորանարդներով, լցնել տաք թավայի մեջ, տապակել մինչև ոսկեգույն դառնան, այդ ժամանակ պետք է սխտոր ավելացնել:
- Դրանից հետո տապակած ճարպին ավելացնել մանր կտրատած սոխ, էլի տապակել մինչև ոսկե դարչնագույն: Դրանից հետո ավելացնել աղը, իտալական և բանջարեղենի համեմունքները, մի փոքր պղպեղ անել և տապակել 1 րոպե:
- Առանձին ամանի մեջ խառնել ալյուրը, լցնել կաթը, ավելացնել ջուր, նրբաբլիթի խմորի նման խտության խմոր պատրաստել:
- Նախապես տապակած բաղադրիչները լցնել այս զանգվածի մեջ: Թող մնա 5 րոպե:
- Այժմ վերցնել աղիքը, քամել ավելցուկային ջուրը, կապել եզրը և լցնել ստացված զանգվածը՝ հավասարաչափ բաշխելով: Աղիքի մեջ լցնելու համար կարելի է վերցնել պլաստիկե շշի վերևի մասը և օգտագործել որպես ձագար: Լցնելուց հետո թելերով կապել երշիկի եզրերն իրար:
- Պատրաստի երշիկները գցել եռացրած ջրի մեջ, խաշել, հանել երշիկները:
- Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, այն յուղել բուսայուղով, վրան շարել խաշած երշիկները, ատամի չոփիկով ծակծկել ամբողջ մակերեսը, և յուղել բուսայուղով:
- Այժմ տապակը դնել ենք 180 աստիճանով տաքացված ջեռոցում՝ 20-25 րոպե:

Երշիկը ստացվում է աներեւակայելի համեղ, հյութալի, անուշաբույր: Այս երշիկը կարելի է մատուցե և տաք, և սառը վիճակում:
Տնական երշիկը պատրաստ է:
Բարի ախորժակ:







