Տնական լոշիկներ թավայի մեջ. Բլիթները կարող եք լցոնել ըստ ճաշակի

Տնական լոշիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական լոշիկներ պատրաստելու ընթացքում թավայի մեջ խմորը փչվում է գնդակի նման։ Արդյունքում բլիթի ներսում խոռոչ է ստացվում, որի մեջ կարելի է միս, աղցան կամ այլ միջուկ դնել։

Խմորիչով խմորի բաղադրատոմսի շնորհիվ բլիթները կուռչեն։ Սրանք կարելի է անմիջապես պատրաստել և հենց առավոտից կկարողանաք մատուցել ձեր հարազատներին ամենաթարմ տաք հացիկներով։

Տնական լոշիկներ

Միջուկի համար հարմար է այն ամենը, ինչ գտնվում է սառնարանում։ Ձեր ընտրությամբ ցանկացած լցոն՝ բանջարեղեն, թարմ կամ թթու, հազար, խոզապուխտ, պանիր, խաշած ձու, շոգեխաշած տավարի միս, հավի կոտլետներ, ֆալաֆել…

Եվ սա դեռ ամենը չէ: Կարող եք մատուցել քաղցր տարբերակը փափուկ կաթնաշոռով և մրգի կտորներով կամ մուրաբայի հատիկներով: Երեխաներին անպայման դուր կգա:

Տնական լոշիկներ

Տնական լոշիկներ թավայի մեջ. Բաղադրիչներ

_Ջուր 100 մլ

_Թթվասեր 100 գ

_Չոր խմորիչ 1 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Ցորենի ալյուր 250 գ

_Աղ 1 պտղունց

_Ձիթապտղի յուղ 1 ճաշի գդալ

Տնական լոշիկներ

Տնական լոշիկներ

Տնական լոշիկներ թավայի մեջ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել խորը ամանի մեջ։ Ավելացնել բոլոր չոր բաղադրիչները՝ խմորիչ, աղ և շաքար, խառնել։

_Ավելացնել թթվասեր և լցնել տաք ջուրը։ Խառնել և ավելացնել ձիթապտղի յուղ:

_Առաձգական խմոր հունցել։ Թողնել ամանի մեջ, որ հասունանա 1,5 ժամ։

_Հասունացած խմորը հունցել, գրտնակել մոտ 2 սմ հաստությամբ բլիթի ձևով, կտրել 8 եռանկյունիների։

_Կլոր բլիթ պատրաստելու համար յուրաքանչյուր եռանկյունու անկյունները մոտեցրեք դեպի կենտրոն, գնդիկներ արեք, թողեք սրբիչի տակ 30 րոպե։

_Դրանից հետո յուրաքանչյուր գնդիկը գրտնակել մինչև 5 մմ հաստությամբ։

_Չոր, լավ տաքացրած թավայի մեջ (առանց ձեթի) տապակել բլիթները։

_Տապակելու ընթացում, երբ խմորը սկսում է պղպջակել, թեթևակի սեղմեք դրանք բահիկով, որպեսզի ներսի օդը հավասարաչափ բաշխվի ամբողջ տարածքում։

Տնական լոշիկներ

Երբ բլիթները սառչում են, դրանք նստում են, դառնում հարթ և փափուկ: Այժմ հարմար է դրանք դնել տոպրակի կամ տարայի մեջ ու սառեցնել։ Կարելի է պահել սառնարանում:
Հանեք, հալեցրեք, տաքացրեք ըստ անհրաժեշտության, և ահա նոր բրդուճների համար փաթեթը պատրաստ է:

Բարի ախորժակ!

Տեսանյութ

Խաչապուրի թավայի մեջ

Խնդրում ենք Գնահատեք