Տնական խոզապուխտ. Որքան էլ պատրաստեք միևնույն է, քիչ է լինելու
Խոզի կրծքամսից կարող եք հսկայական քանակությամբ տարբեր խորտիկներ պատրաստել:
Ես առաջարկում եմ փորձել խոզապուխտի այս բաղադրատոմսը, որով ստացվում է շատ փափուկ, քնքուշ և անուշաբույր:

Տնական խոզապուխտ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի կրծքամիս 2 կտոր
_Աղ, պղպեղ համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Սխտոր 2 պճեղ
_Դափնու տերև 4 հատ
_Անուշաբույր և սև պղպեղ ոչ թե աղացած այլ կոտրատած՝ ըստ ճաշակի


Տնական խոզապուխտ. Պատրաստման եղանակը
_Պետք է լվանալ և չորացնել կրծքամսի կտորները թղթե սրբիչներով:
_Ճզմել սխտորը և խառնել առատ աղի, պղպեղների և այլ համեմունքների հետ:
_Մսի կտորներին լավ ծածկել աղային խառնուրդով և վրան դնել դափնու տերևները:
_Մսի կտորները դնել խորը տարայի մեջ և ծանրոց դնել վրան:
_Պահել միսը սառնարանում 4 օր:
_4 օր հետո կրծքամիսը կարելի է կտրել և մատուցել, նախուտեստը ստացվում է պարզապես շքեղ:
_Բայց եթե ցանկանում եք կրծքամիսն ավելի համեղ դարձնել, շարունակեք պատրաստել, ծխեցման եղանակով:
Հուշում. Հետագա պատրաստման համար կարող եք միայն 2 օր մարինացնել:
_Մսի կտորները լվանալ ջրի տակ:
_Ծխեցնելու համար նախատեսված փայտակտորներին խառնել մի քանի ճաշի գդալ շաքարավազ, վրան դնել ցանցը, որի վրա տեղավորում եք խոզի միսը:

Միսը ծխեցնել 2 ժամ ապարատի մեջ և կստանաք անուշահոտ, փափուկ և քնքուշ ուտեստ, որը կարելի է կտրատել շերտերով և մատուցել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ տավարի մսով







