Տնական հաց. Պարզ ու հեշտ պատրաստվող անփոխարինելի մթերք

Տնական հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Ուզում եմ ձեզ հետ կիսվել տնական հացի պարզ, բայց միևնույն ժամանակ օրիգինալ բաղադրատոմսով։

Բաղադրատոմսի անսովորությունը դրա պատրաստման մեջ է՝ մենք այն թխելու ենք խոհարարական տոպրակի մեջ: Երբ ես առաջին անգամ փորձեցի՝ ուղղակի ցնցված էի: Փափուկ, եթերային, բուրավետ, խրթխրթան կեղևով, շատ համեղ հացը ձեր ընտանիքին դուր կգա:

Տնական հաց

Տնական հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 400 մլ

_Ալյուր մոտ 700 գր

_Կենդանի խմորիչ 25 գր

_Աղ 1,5 թեյի գդալ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Բուսական յուղ 3 + 2 ճաշի գդալ

Տնական հաց

Տնական հաց. Պատրաստման եղանակը

_Վերցնել ամենաբարձր կարգի ալյուրը: Հաց թխելու հաջող արդյունքը մեծապես կախված է դրա որակից:

_Խմորիչը լուծել տաք ջրի մեջ, լցնել բուսայուղը, աղը և շաքարավազը, լավ խառնել։

_Ալյուրը մաղել և ավելացնել զանգվածին։

Հուշում. Ձեզ անհրաժեշտ կլինի մոտ 650 — 770 գ ալյուր, այնպես որ լցրեք դրա մեծ մասը և անհրաժեշտության դեպքում՝ ավելացնել։

_Խմորը հունցել, այն կլինի մի փոքր կպչուն, փափուկ։

_Ծածկել և դնել տաք տեղ 1 ժամով։

_Խմորը նորից հունցել՝ բոլոր կողմերից մինչև կեսը հավաքել ամանի մեջ: Կրկին ծածկել և ևս 30 րոպե թողնել տաք տեղում:

_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել ու բոքոնի տեսքով ձևավորել։

_Խմորի վրա կտրվածքներ անել ու մի քիչ ալյուր ցանել։

_Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով։

_Բոքոնը դնել թխելու համար նախատեսված տոպրակի մեջ, ամրացնել ծայրերը։

_Թողնել 25 րոպե հանգստանա։

_Դնել սառը ջեռոցը ու միացնել 200 աստիճան, թխել մոտ 45 րոպե։

_Հանել տոպրակից և թողնել, որ բոքոնը սառչի։

Տնական հաց

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց. Առողջ և դիետիկ հաց

Խնդրում ենք Գնահատեք