Տնական հաց թավայի մեջ. Ստացվում է համեղ, բուրավետ հաց, որը հաճույքով ուտում է ողջ ընտանիքը։
Այժմ դուք կարող եք նաև հաց թխել, և դա անելու համար ձեզ նույնիսկ հաց պատրաստող սարք կամ նախապես տաքացրած ջեռոց պետք չէ:
Հացը մոլորակի ամենապահանջված մթերքներից մեկն է։ Մինչ ոմանք հացը հիմնականում գնում են, եկեք մենք այն թխենք ինքնուրույն։

Տնական հաց. Բաղադրիչները
_ ջուր — 300 մլ
_ բուսական յուղ — 20 մլ
_ ալյուր — 400 գ
_ շաքարավազ — 0,5 թեյի գդալ
_ կենդանի խմորիչ — 17 գ
_ աղ — 1 թեյի գդալ

Տնական հաց. Պատրաստման եղանակը
_ Ջուրը պետք է տաքացնել մինչև 80-90 աստիճան, մեջը լցնել 4 ճաշի գդալ ալյուր, աղ և խառնել։
_ Խմորիչ ավելացնելուց առաջ խորհուրդ ենք տալիս սպասել, մինչև ջուրը մի փոքր սառչի։
_Երբ ալյուրի զանգվածը գոլ վիճակի հասնի, լցնել խմորիչը, շաքարավազը և խառնել։
_ Խմորիչն ակտիվանալուց հետո լցնել մնացած ալյուրը։
_ Խառնել բաղադրիչները մինչև հարթվի և ծածկել սննդի թաղանթով:
_ Թող խմորը մեկ ժամ հասունանա։
_ Երբ խմորը ծավալով կրկնապատկվի, պատրաստել աշխատանքային մակերեսը՝ յուղելով այն բուսական յուղով։ Խմորը դնել սեղանին, հունցել և բուլկի ձևավորել։
_ Տապակի հատակն ու պատերը յուղել բուսայուղով, բուլկին տեղափոխել մեջը և մի փոքր տրորել՝ համաչափ տարածելով։
_ Խմորի վրա քսել արևածաղկի յուղ, ծածկել կափարիչով և թողնել, որ բարձրանա կես ժամ։
_Այժմ միացնել նվազագույն կրակ և թխել հացը կափարիչի տակ՝ 25 րոպե:
_Այնուհետև հացը շրջել և տապակել մյուս կողմից ևս 20-25 րոպե։

Հացը ստացվում է բուրավետ և շատ համեղ՝ ոսկեգույն խրթխրթան կեղևով։ Հաց պատրաստելու համար կարելի է վերցնել 24 կամ 26 սմ տրամագծով թավա։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց







