Տնական նրբերշիկ. Համեղ ու բնական մթերքներից պատրաստվող մսեղեն

Տնական նրբերշիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսով դուք կիմանաք, թե ինչպես կարելի է պատրաստել Տնական նրբերշիկ շատ պարզ տեխնոլոգիայով:

Յուրահատուկ միջոց է, որ սակայն շատ պարզ է: Երշիկեղենը հյութեղ է, համեղ և ամենակարևորը՝ բնական:

Տնական նրբերշիկ

Տնական նրբերշիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 500 գ

_Հավի ազդրամիս 500 գ

_Աղ 16 գ

_Հավի արգանակ 300 գր

_Ձու 1 հատ

_Չորացրած սխտոր 1 թեյի գդալ

_Աղացած սև պղպեղ 1/4 թեյի գդալ

_Աղացած մշկընկույզ 1/4 թեյի գդալ

Տնական նրբերշիկ

Տնական նրբերշիկ. Պատրաստման եղանակը

_Սկզբի համար պետք է կտրատել հավը: Երշիկ պատրաստելու համար անհրաժեշտ է, որ միսը սառը լինի: Նույնիսկ ավելի լավ է այն մի փոքր սառեցնել:

_Հավի միսը մանրացնել բլենդերով կամ մսաղացով: Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, չոր սխտոր և աղացած մշկընկույզ:

_Աղացած մսին ավելացնել շատ սառը հավի արգանակ: Լավ կլինի այն նախապես դնել սառցարանում մոտ 30 րոպե:

_Ավելացնել ձուն և կրկին հարել բլենդերով: Աղացած միսը դնել սառնարանում առնվազն 1 ժամ:

_Մսի խառնուրդը լցնել տոպրակի մեջ, կտրել անկյունը և դանդաղ դուր սեղմել աղացած միսը սեղանի վրա թխման տոպրակի վրա:

_Աղացած միսը ոլորել տոպրակով: Փորձեք հեռացնել ամբողջ օդը: Եզրերը կապել թելով: Երշիկեղենը կարող է ունենալ ցանկացած ձև: Այս քանակությամբ աղացած մսից ստացվում է մոտավորապես 23 երշիկ:

_Դնել բոլոր երշիկները հարմար կաթսայի կամ շոգեխաշիչի մեջ:

_Կաթսայի մեջ լցնել եռացող ջուր, որպեսզի այն ամբողջությամբ ծածկի երշիկները: Դնել ափսեն վերևում և թող մնա 15 րոպե:

_Դրանից հետո ջուրը քամել: Եվ կրկին եռացրած ջուր լցնել և ափսեով մի փոքր սեղմել երշիկները: Թող մնա այդպես 15 րոպե:

_Այժմ երշիկները պետք է շատ կտրուկ սառեցնել: Լավագույնն այն է, որ դա անեք հոսող ջրի տակ կամ շատ հաճախ ջուրը փոխեք 20 րոպեի ընթացքում:

Տնական նրբերշիկ

Երշիկները պահեք սառնարանում ոչ ավելի, քան 2-3 օր: Երկարաժամկետ պահպանման համար երշիկներից մի քանիսը կարող են դրվել սառցախցիկում:

Մատուցելու ամենահամեղ տարբերակն է երշիկները մի փոքր տապակել թավայի մեջ՝ կարագով կամ բուսական յուղով:

Տնական նրբերշիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ քուֆթա

Խնդրում ենք Գնահատեք