Տնական պելմեններ. Հյութեղ նրբահամ ուտեստ

Տնական պելմեններ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք ձեզ տնական պելմենների հետաքրքիր բաղադրատոմս:

Այն շատ պարզ է և համեղ ուտեստ է ստացվում:

Տնական պելմեններ

Տնական պելմեններ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 3 բաժակ

_Կաթ 200 մլ

_Ջուր 100 մլ

_Ձու 1 հատ

_Արևածաղկի ձեթ 1 ճաշի գդալ

_Խոզի միս 500 գր

_Սոխ 1 հատ

_Սխտոր 5 պճեղ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Պղպեղի խառնուրդ՝ ըստ ճաշակի

Տնական պելմեններ

Պատրաստման եղանակը

_Կաթն ու ջուրը լցնել ամանի մեջ, ավելացնել ձուն, արևածաղկի ձեթը, աղը, խառնել։

_Ավելացնել ալյուրը, հունցել խմորը, թողնել մնա 20 րոպե։

_Միսն ու սոխը կտրատել, սխտորի հետ միասին աղալ մսաղացով։

_Համեմել աղով, պղպեղով, մանրակրկիտ խառնել:

_Խմորը շերտով գրտնակել, բաժակով շրջանակներ կտրատել, յուրաքանչյուր շրջանի մեջտեղում դնել միջուկը, պելմենիներ ձևավորել։

_7 րոպե եփել աղ արած ջրի մեջ։

Տնական պելմեններ

Մատուցել թթվասերով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ պելմենի հեշտ տարբերակով

Խնդրում ենք Գնահատեք