Տնական պիցցա Իտալական խոհանոցի համեղ գլուխգործոցներից

ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տնական պիցցա Իտալական խոհանոցի համեղ գլուխգործոցներից

Բոլորը միշտ ասում են, որ տնական պիցցան միշտ ավելի համեղ է, քան ամենահայտնի պիցցերիայում: Եվ բոլորը շատ լավ գիտեն, որ տանը մենք չենք կարող ամեն ինչ անել այնպես, ինչպես անում են պիցցերիայում, բայց միևնույն է` ավելի համեղ է ստացվում:

Տնական պիցցա Իտալական խոհանոցի համեղ գլուխգործոցներից

Տնական պիցցա. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 160 մլ

_Ալյուր 250 գ

_Չոր խմորիչ 2 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

Տոմատի սոուս պատրաստելու համար ձեզ հարկավոր է

_Տոմատի մածուկ 1.5 ճաշի գդալ

_Աղ, շաքար և պղպեղ` ըստ ճաշակի

_Ուրց, խնկունի, օրեգանո՝ ըստ ճաշակի

_Ջուր 200 մլ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

Տնական պիցցա

Տնական պիցցա. Պատրաստման եղանակը

_Լցնել աղը և խմորիչը տաք ջրի մեջ, թողնել 10 րոպե:

_Մաղել ալյուրը և մասերով ավելացնել զանգվածին, հունցել փափուկ խմոր, ծածկել և թողնել տաք տեղում՝ 1 ժամ:

_Սոուսի համար տաքացնել բուսական յուղը, ավելացնել տոմատի մածուկը և խառնել՝ մինչև հարթվի:

_Ավելացնել անուշաբույր կանաչիներ, աղ և շաքար, պղպեղ, լցնել ջրի մեջ և խառնել, բերել եռման աստիճանի, եփել մինչև սոուսը գոլորշիանա կիսով չափ:

Հուշում. Իդեալում, կարող եք վերցնել մի քանի հասած, մսոտ լոլիկ և քերել դրանք, քամել մաղով և օգտագործել տոմատի մածուկի փոխարեն:

_Խմորը գրտնակել ջեռոցի ամանի չափով, տեղափոխել կաղապարի վրա, որը նախապես ալյուրոտել եք:

_Խմորի վրա քսել սոուսը և դնել ձեր նախընտրած ցանկացած լցոն:

Հուշում. Պանիրը դրեք հենց ներքևի մասում, սոուսի վրա, այդպես այն կհալվի և չի այրվի, ինչպես դա տեղի է ունենում, եթե այն շաղ տաք պիցցայի միջուկի վրա:

_Պետք է պիցցան թխել 250 աստիճանով՝ մոտ 7 րոպե:

 

Տնական պիցցա

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիցցա առանց խմոր թխելու

Խնդրում ենք Գնահատեք