Շատ ընտանիքների համար տնական պիցցա լավաշով պատրաստելը վաղուց արդեն ավանդույթ է դարձել: Եվ ոչինչ, որ մենք հեռու ենք իտալացիներից: Նման ուտեստը էժան է, համեղ և բավականին արագ է պաատրաստվում: Մենք ինքներս ենք ընտրում լցոնը, իսկ հիմքի համար կարելի է գնել արդեն պատրաստ խմոր: Բացի այդ, բոլորովին հարկ չկա կանգնել ջեռոցի մոտ: Իսկ լավաշով պիցցան հիմնականում պատրաստվում է կայծակի արագությամբ:
Գուցե ոմանք կարծում են, որ առանց իրական խմորի պիցցան պիցցա չէ: Բայց դա այդքան էլ այդպես չէ, քանի որ հայտնի են բնօրինակ բաղադրատոմսերի մի ամբողջ ընտրանի: Լավաշով տնական պիցցան ջեռոցում պատրաստելը այս ուտեստի պատրաստման ամենադյուրին միջոցն է: Ցանկանում եք խնայել ժամանակը և չզիջել համի հարցում՝ ապա անցնենք գործի:

Տնական պիցցա լավաշով. Բաղադրիչները
_Լավաշ 2 հատ
_Մայոնեզ 4 ճաշի գդալ
_Կոշտ պանիր 120–150 գ
_Եփած երշիկ 100 գ
_Սոխ 1-2 հատ
_Լոլիկ 1 հատ
_Կանաչ սոխ 1 փունջ

Տնական պիցցա լավաշով. Պատրաստման եղանակը
_Տեղադրեք բարակ լավաշը ջեռոցի տապակի վրա: Քսել դրա վրա մայոնեզի կեսը: Վրան դնել մյուս լավաշի շերտը: Կրկին քսել մայոնեզ:
_Մաքրել սոխը, կտրեք բարակ կես օղակներով: Կտրել երշիկը բարակ շերտերով: Այս երկու բաղադրիչները հավասարաչափ տարածել մակերեսի վրա: Այնուհետև լոլիկի բարակ շերտեր և կտրատած կանաչ սոխ:
_Կոշտ պանիրը քերել միջին չափի քերիչով, շաղ տալ դրանք պիցցայի վրա: Թխել նախապես 200 աստիճանով տաքացված ջեռոցում 12-15 րոպե: Կտրել պիցցան բաժիններով և մատուցել տաք վիճակում:
Ինչպես տեսնում եք, տնական պիցցան լավաշով պատրաստվում է մի քանի րոպեների ընթացքում: Դուք կարող եք վերցնել ցանկացած տեսակի երշիկ` ձեզ դուր եկած լցոնը պատրաստելու համար: Պանիրը նույնպես կարելի է փոխարինել ավելի մատչելիով: Ընդհանուր առմամբ, այս ուտեստը պատրաստվում է սառնարանում առկա մթերքներից:

Տնական պիցցան լավաշով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա Առանց Խմոր Թխելու․ Համեղ և Արագ Հրաշք Պիցցա







