Արագ տնական պիցցա. Պարզ բաղադրատոմս առանց խմորիչի 20 րոպեում

տնական պիցցա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է պատրաստել Արագ տնական պիցցա:

Այս բաղադրատոմսում ամեն ինչ շատ պարզ է, մթերքների նվազագույն հավաքածու, ձեր ազատ ժամանակի մի փոքր մասը և արդյունքից մեծ հաճույք:

տնական պիցցա

Արագ տնական պիցցա. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

_ ալյուր 320 գ

_ մածուն 250 գ

_ սոդա 0,5 թեյի գդալ

_ աղ 0,5 թեյի գդալ

_ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

Լրացման համար

_ լոլիկ

_ նրբերշիկ

_ պանիր

_ ձիթապտուղ

_ տոմատի սոուս 3 ճաշի գդալ

_ բուսական յուղ 2 ճաշի գդալ

Սնկով համեղ պիցցա

Արագ տնական պիցցա. Պատրաստման եղանակը

Վերցրեք միջուկը և պատրաստեք ձեր ցանկությամբ, ինչպես միշտ անում եք։

_Նախ միացրեք ջեռոցը, որ նախապես տաքանա, քանի որ պատրաստումը շատ ժամանակ չի պահանջում։

_Ալյուրը մաղել և խառնել աղի և փխրեցուցիչի հետ։

_Սոդան լցնել սենյակային ջերմաստիճանի մածունի մեջ և լավ խառնել, որպեսզի ակտիվացվի սոդայի ռեակցիան:

_Ալյուրը լցնել մածունի մեջ և շաղախել խմորը։

Հուշում. կարող է ավելի շատ ալյուր պետք լինի, պարզապես զանգվածն ալյուրով մի խցանեք, որպեսզի պիցցայի հիմքը փայտյա չստացվի, ավելի լավ է քիչ ավելացնեք, թող խմորը փափուկ լինի, լավ կբարձրանա և կթխվի:

_ Խմորը բաժանել երկու մասի և յուրաքանչյուր մասը յուղած յուղաթղթի վրա գրտնակել շրջանաձև։

_ Քսել տոմատի մածուկը, միջուկը շարել ըստ ցանկությամբ և պիցցան դնել ջեռոցը:

_ Թխել 180 աստիճանով մոտ 10 րոպե։

տնական պիցցա

Պիցցան պարզապես կատարյալ է ստացվում, փափուկ, բուրավետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիցցա տնային պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք