Տոլման ջեռոցում. Բաց կաղամբով ռուլետիկներ սոուսով, համեղ և շատ հյութալի ընթրիք

Տոլման ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տոմատով և թթվասերով սոուսով, շոգեխաշած կաղամբով տոլման ջեռոցում՝ հյութալի է, շատ բուրավետ և փափուկ։

Տոլման ջեռոցում

Տոլման ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաղամբ 1 գլուխ

_Բրինձ 50 գր

_Աղացած հավի միս 500 գր

_Սոխ 2 հատ

_Գազար 1 հատ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 5 պճեղ

_Լոլիկ 2 հատ կամ տոմատի սոուս

_Թթվասեր 150 գր

_Ջուր 150 մլ

_Շաքարավազ 2 թեյի գդալ

Տոլման ջեռոցում

Տոլման ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Կաղամբը խաշել՝ աստիճանաբար հեռացնելով փափուկ թերթիկները։

_Սոխը կտրատել խորանարդներով և խառնել քերած գազարի հետ, տապակել, մինչև կիսով չափ եփվի։

_Աղացած միսը խառնել բանջարեղենին, կիսաեփ բրնձի, աղի և պղպեղի հետ ավելացնել համեմունքներ և կանաչիներ, մանրացված սխտոր։

Խորհուրդ՝ կարող եք ավելացնել նաև սունկեր՝ շամպինիոն կամ անտառային սունկ, այդպես ավելի համեղ կլինի։

_Զանգվածը լավ խառնել և կաղամբի թերթիկներով փաթաթել՝ բաց թողնելով եզրերը, դրա համար էլ դրանք կոչվում են բաց տոլմա։

_Տեղադրել կաղամբի տոլմաները ձևամանի մեջ:

_Սոուսի համար մանրացնել կեղևահան լոլիկները կամ ջրով նոսրացված տոմատի մածուկը՝ թթվասերով, շաքարով, աղով և համեմունքներով խառնած։

_Ծածկել ձևամանը:

_Կաղամբով տոլմաների վրա լցնել սոուսը և եփել 180 աստիճանով՝ մոտ 40 — 50 րոպե, եթե կաղամբը երիտասարդ է՝ 30 րոպեն բավական կլինի։

Տոլման ջեռոցում

Շատ համեղ ու քնքուշ է ստացվում, ընդհանրապես չքանդվող, կոկիկ ու ախորժելի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կաղամբով տոլմա

Խնդրում ենք Գնահատեք