Տոնական ջեռեփուկ. Ախորժելի հյուրասիրություն

Տոնական ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս տոնական ջեռեփուկը հարմար է նրանով, որ կարծես թե միևնույն ժամանակ պատրաստվում են հիմնական մսային ուտեստը և կողմնակի ճաշատեսակը:

Այս կերակուրը հարմար է նրանով, որ կարող եք համեղ ուտելիքով կերակրել մեծ ընկերությանը։

Տոնական ջեռեփուկ

Տոնական ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի միս առանց ոսկորների 2,5 կգ

_Սխտոր  3 պճեղ

_Գազար 1 հատ

_Բուսական յուղ 30 մլ

_Համեմունքներ ըստ ճաշակի

_Ջուր 100 մլ

_Կարտոֆիլ 1,5 կգ

_Չրեր 20 հատ

_Շամպինիոններ 200 գ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Կանաչի 1 փունջ

Տոնական ջեռեփուկ

Տոնական ջեռեփուկՏոնական ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Խոզի առանց ոսկորների միսը (ցանկալի է պարանոցի), լվանալ, չորացնել անձեռոցիկով։

_Մանր կտրատել սխտորը (մի երկու պճեղ), գազարը շերտերով կտրատել, դանակով ծակծկել միսը և այդ գրպանիկները լցնել սխտորով և մի կտոր գազարով։

_Այնուհետև ձեռքերը խոնավացնել բուսայուղով և քսել մսակտորի մակերեսը, աղ և պղպեղ անել, կարող եք ավելացնել ձեր նախընտրած համեմունքները։

_Ջեռոցի տապակին բուսայուղ քսել և մեջը միսը դնել, ամուր ծածկել փայլաթիթեղով, այն ատամի չոփիկով ծակծկել, դնել սառնարանը 12-18 ժամով։

_Սունկը, գազարը, սալորաչիրն ու չորացրած ծիրանը խոշոր կտրատել, նախապես լվանալ և չորացնել։

_Ջեռոցի ներքևում դնել տապակ, դրա մեջ լցնել 50 մլ ջուր։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան և մեջը դնել մսով տապակը՝ ամուր ծածկած փայլաթիթեղով։

_1 ժամ հետո հանել տապակը, միսը շրջել, ծածկել փայլաթիթեղով և շարունակել թխել ևս 30 րոպե, եթե հյութը քիչ է, կարելի է ավելացնել ևս 50 մլ ջուր։

_Միսը թխելու սկզբից 1,5 ժամ հետո ավելացնել բուսական յուղը (եթե քիչ յուղ է ազատվել) վրան դնել կեղևավորված և աղ արած ամբողջական կարտոֆիլը, խոշոր կտրատած գազարը, սալորաչիրը, սունկը և բուլղարական պղպեղը, ծածկել փայլաթիթեղով, շարունակել եփել ևս 30 րոպե։

_Հանել ջեռոցի տապակը, շրջել յուրաքանչյուր կարտոֆիլ, շարունակել եփել այնքան, մինչև և կարտոֆիլը, և միսը պատրաստ լինեն:

_Ջեռոցից հանելուց մի քանի րոպե առաջ ավելացնել կտրատած կանաչիները:

Տոնական ջեռեփուկ

Տոնական ջեռեփուկ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լցոնած կարտոֆիլ ջեռոցում

Խնդրում ենք Գնահատեք