Այսօր մենք կներկայացնենք, թե ինչպես պատրաստել տոնական ջեռեփուկ ընթրիքի համար։ Միսը շատ հյութալի է ստացվում, նուրբ, բանջարեղենային հյութեղ շերտի և պանրի կեղևի տակ։
Անպայման պատրաստեք այն, այս ուտեստով ձեր ընթրիքն իսկական տոնակատարության կվերածվի։

Տոնական ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խոզի փափկամիս 850 գր
_Սոխ 300 գր
_Սունկ 400 գր
_Լոլիկ 3 հատ
_Պանիր 80-100 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիների մի փունջ
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ 3 ճաշի գդալ


Տոնական ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Սկզբում սոխը կտրատել, սունկը մանրացնել: Թավայի մեջ լցնել բուսական յուղ, դնել սոխը և տապակել մինչև թափանցիկ դառնա:
_Այնուհետև ավելացնել սունկը և տապակել սոխի հետ 5 րոպե, ապա աղ անել և տապակել մինչև բաց ոսկեգույն դառնալը։
_Լոլիկը կտրատել կիսաօղակներով, պանիրը քերել խոշոր քերիչով։
_Վերցնել խոզի միսը և կտրել այն մանրաթելերի ուղղությամբ 1,5 սմ հաստությամբ 8 մասի:
_Ջեռոցի ամանը յուղել բուսայուղով, ամանի հատակին մի քիչ սոխ լցնել, հետո միսը դնել։ Մսի վրա թեթևակի քսել բուսայուղ։
_Միսը համեմել համեմունքներով, հավասարաչափ բաշխելով վրան դնել տապակած սունկը։
_Սնկի վրա շարել լոլիկի շերտը, որի վրա կարելի է մի քիչ աղ անել։
_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 50 րոպե։
_Այնուհետև հանել, վրան քերած պանիր ցանել և ևս 5 րոպե դնել ջեռոցը:
_Պատրաստի մսին ցանել մանր կտրատած կանաչիներ և մատուցել։

Համեղ միսը պատրաստ է։ Շատ համեղ և ախորժելի ուտեստ՝ ձեր ընտանեկան ընթրիքը՝ պարզ և սովորական, հենց դրա շնորհիվ կդառնա տոնական։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Խոզի միսը ջեռոցում







