Տորտիլաներ. Հետաքրքիր ձևավորմամբ համեղ ուտեստ
Բարակ և փափուկ, անուշահոտ և համեղ տորտիլա կանաչ սոխով և ձեր նախընտրած ցանկացած այլ կանչիներով:
Խմորը պատրաստվում է սովորական մթերքներից, ամեն ինչ պարզ է և արագ:

Տորտիլաներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ջուր 95 մլ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ալյուր 1 բաժակ (150 գ)
_Կանաչ սոխ 1 փունջ
_Սոդա՝ թեյի գդալի ծայրով
_Պանիր 50 գ
_Ալյուր 1/ 4 բաժակ
_Եգիպտացորենի օսլա, 1/4 բաժակ
_Աղ արած կարագ 20 գ
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի


Տորտիլաներ. Պատրաստման եղանակը
_Աղը լուծել ջրի մեջ, ավելացնել ալյուր և հունցել խմորը: Ծածկել այն և թողնել 10 րոպե:
_Խմորը բաժանել 4 մասի, ծածկել և թողնել հանգստանա:
_Կտրել մի փունջ կանաչ սոխ, աղ և ավելացնել սոդան:
_Քերել պանիրը խոշոր քերիչով:
_Ալյուրն ու օսլան խառնել:
Հուշում. Եթե դուք չունեք եգիպտացորենի օսլա, ավելացրեք կարտոֆիլի օսլա:
_Սեղանին ցանել ալյուր և խմորի յուրաքանչյուր կտոր գրտնակել բարակ շերտով:
_Շերտերը դնել իրար վրա, ցանել ալյուր և օսլա և գրտնակել դրանք հնարավորինս բարակ:
_Պետք է առանձնացնել շերտերը, յուրաքանչյուրի վրա դնել սոխ և պանիրը, ծալել ծրարի նման:
_Ծրարները տապակել տաքացված բուսայուղով՝ երկու կողմից:

Տորտիլաները համեղ են և փափուկ:
Երբ դրանք ծալում եք և կարագ քսում, նույնիսկ ավելի համեղ են ստացվում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լավաշով ռուլետ







