Պատրաստում ենք Փարթամ բլիթներ առանց դասական բաղադրիչների:
Սրանք կարող եք տապակել չոր կամ յուղապատ տապակի մեջ։ Ամեն դեպքում, թեյի հետ նախաճաշին ստանում եք փափուկ, եթերային և համեղ բլիթներ:
Ի դեպ, սրանք հացի փոխարեն կարող եք մատուցել նաև ճաշին և ընթրիքին։

Փարթամ բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տաք ջուր 350 մլ
_Չոր խմորիչ 6 գր
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքար 1 թեյի գդալ
_Ալյուր 520 գր

Փարթամ բլիթներ. Պատրաստման եղանակը
_Տաք ջրի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, խառնել և թողնել 5 րոպե կամ մինչև փրփուր առաջանա։
_Ավելացնել աղը, խառնել։
_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել, զանգվածը հունցել։
_Հնարավոր է, որ ձեզ ավելի քիչ ալյուր անհրաժեշտ լինի, այնպես որ խմորը լավ հունցեք և ալյուրով շատ չպնդացնեք:
_Զանգվածը պետք է լինի փափուկ, հարթ, ոչ կպչուն, շատ ճկուն։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Սեղանը և ձեռքերը յուղել բուսայուղով, խմորը դնել, բռունցքներով տրորել և բաժանել 6 մասի։
_Յուրաքանչյուրը կտորը գնդիկ անել, ծածկել:
_Գնդիկները գրտնակել շերտերով՝ ըստ թավայի չափի։
_Տապակել յուղած կամ չոր տապակի մեջ, թույլ կրակի վրա՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Շարել իրար վրա, վրաները կարագ քսել։

Բլիթները փափուկ են, թեթև, բուրավետ և շատ համեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ֆիթնես հաց առողջ ու դիետիկ







