Տավարի փափկամիսը սնկով և սերուցքային սոուսով ֆրանսիական խոհանոցի դասական ճաշատեսակ է:
Կատարյալ ուտեստ պատրաստելու համար անպայման վերցրեք որակյալ, թարմ փափկամիս: Միայն այս դեպքում է կերակուրն արագ ստացվում և մնում հյութալի։

Փափկամիսը սնկով և սերուցքային սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Տավարի փափկամիս 4 կտոր՝ յուրաքանչյուրը 180 գր
_Շամպինիոններ 500 գր
_Չորացրած ուրց 1 թեյի գդալ
_Չոր կարմիր գինի 125 մլ
_Տավարի մսի արգանակ 350 մլ
_Սերուցք 125 մլ
_Կարագ 4 ճաշի գդալ
_Ձիթայուղ 2 ճաշի գդալ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 4 պճեղ
_Աղ, աղացած սև պղպեղ


Փափկամիսը սնկով և սերուցքային սոուսով. Պատրաստման եղանակը
_Սունկը կտրատել բարակ շերտերով։ Սոխն ու սխտորը մաքրել, սոխը կիսօղակներով կտրատել, սխտորը՝ մանր կտրատել։
_Տապակը տաքացնել ուժեղ կրակի վրա, ավելացնել մի փոքր կարագ և ձիթապտղի յուղ: Սունկն ավելացնել տապակի մեջ և եփել 5 րոպե։
_Ապա լցնել սոխը, 5 րոպե հետո՝ սխտորը և ուրցը, համեմել աղով և պղպեղով, եփել ևս 2 րոպե և տեղափոխել ափսեի մեջ, թավան չորացնել թղթե սրբիչով։
_Միսը չորացնել թղթե սրբիչներով և բոլոր կողմերից համեմել աղով և պղպեղով։
_Մնացած կարագը և ձիթապտղի յուղը տաքացնել տապակի մեջ, դնել փափկամիսը և տապակել 3-5 րոպե, յուրաքանչյուր կողմից՝ միջին ջերմության վրա:
_Տապակված միսը տեղափոխել ափսեի մեջ և ծածկել փայլաթիթեղով, տաք պահելու համար։
_Գինին լցնել տապակի մեջ և եռացնել, մինչև մնա կեսը՝ տակից քերելով տապակած մսի հյութերը։
_Լցնել արգանակը և եփել մինչև կեսը մնա։ Ավելացնել սերուցքը, հասցնել եռման աստիճանի և եփել 2-3 րոպե, մինչև սոուսը մի փոքր թանձրանա։
_Սունկն ու միսը լցնել թավայի մեջ և միասին եփել 2 րոպե։


Համտեսել, անհրաժեշտության դեպքում ավելացնել մի քիչ էլ աղ և պղպեղ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Լանգետ Տավարի մսով







