Սա շատ լավ բաղադրատոմս է, ըստ որի կարելի է արագ թխել փափուկ կարկանդակների մի ամբողջ սար՝ տարբեր միջուկներով։

Փափուկ կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած ձու 5 հատ
_Կանաչ սոխ և կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
Խմորի համար
_Տաք ջուր 250 մլ
_Շաքարավազ 25 գր
_Աղ 15 գր
_Բուսական յուղ 35 մլ
_Չոր խմորիչ 25 գր
_Ալյուր մոտ 550 գր և 200 գր
_Եռման ջուր 250 մլ

Փափուկ կարկանդակներ. Պատրաստման եղանակը
Միջուկի համար մանրացրած ձվերը խառնել մանր կտրատած կանաչիների և կանաչ սոխի հետ։
_Տաք ջրի մեջ լուծել աղն ու շաքարը, ավելացնել բուսական յուղը, ամբողջը լավ խառնել և ավելացնել խմորիչը։
_Ալյուրը մաղել և լցնել հեղուկ զանգվածի մեջ, լավ խառնել և լցնել եռման ջուրը։
_Խառնել գդալով, իսկ երբ խմորը բավարար սառչի՝ ձեռքերով շաղախել:
_Լցնել ևս 200 գր ալյուր և հունցել փափուկ խմոր:
_Ձեռքերը յուղել բուսայուղով, կարկանդակներ ձևավորել՝ եզրերը լավ սեղմելով։
_Տապակել կարկանդակները մարմանդ կրակի վրա տաք բուսայուղի մեջ, մի քանի րոպե յուրաքանչյուր կողմից։

Խմորը ունիվերսալ է, հիանալի է ցանկացած միջուկի համար, նույնիսկ քաղցր, նույնիսկ աղի, քիչ յուղ է ներծծում և կարկանդակները երկար ժամանակ թարմ են մնում։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի Կարտոֆիլով կարկանդակներ







