Նուրբ և եթերային, շատ փափուկ կարկանդակ պատրաստեք: Կաթնային խմորը կատարյալ է տարբեր միջուկներով ցանկացած կարկանդակ համար:

Փափուկ կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ալյուր 550 գր
_Չոր խմորիչ 2 թեյի գդալ կամ թարմ 15 գր
_Տաք կաթ (կամ ջուր) 300 մլ
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Աղ 1 թեյի գդալ
_Բուսական յուղ 2-3 ճաշի գդալ
_Թթու կաղամբ 600 գր
_Շաքար մի պտղունց
_Համեմունքներ և անուշաբույր կանաչիներ

Փափուկ կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Տաք կաթի կամ ջրի մեջ լուծել խմորիչը և շաքարավազը, աղը։
_Երբ փրփուր առաջանա, լցնել բուսայուղը և մաս-մաս ավելացնելով մաղած ալյուրը՝ լավ հունցել։
Խորհուրդ՝ վերցրեք այնքան ալյուր, որքան խմորն է պահանջում, որպեսզի զանգվածը դառնա փափուկ, ոչ կպչուն։
_Խմորը ծածկել և թողնել տաք տեղում 1 ժամ։
_Շոգեխաշել թթու կաղամբը բուսայուղի մեջ, մի պտղունց շաքարավազի, համեմունքների, սոխի հետ։ Շաքարավազը կարելի է և չավելացնել։
_Լցնել մի քիչ ջուր և եփել 30 րոպե, որպեսզի կաղամբը փափկի։ Թողնել սառչի։
_Խմորը բաժանել մասերի, գնդիկներ անել և ծածկել, որ չչորանան։
_Միջուկը դնել, կարկանդակներ ձևավորել և տապակել բուսայուղի մեջ, այնպես, որ երկու կողմից ոսկե դարչնագույն դառնան։

Կարկանդակները շատ փափուկ են ու փարթամ, խմորի մեջ պարունակվող կաթի շնորհիվ չեն ներծծում ձեթը և երկար ժամանակ մնում թարմ ու ախորժելի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







