Փափուկ կարտոֆիլ. Ջեռոցում եփվող համեղ ուտեստ

Փափուկ կարտոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել սնկով և համեմունքներով, կարագի մեջ շոգեխաշած բուրավետ և փափուկ կարտոֆիլ:

Ինչը կարող է լինել ավելի համեղ: Կարտոֆիլը զարմանալիորեն նուրբ է ստացվում, իսկ դրա հիմնական գաղտնիքը կտրվածքի եղանակի մեջ է:

Փափուկ կարտոֆիլ

Փափուկ կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1 կգ

_Շամպինիոններ 300 գր

_Սոխ 1 հատ

_Կարագ 100 գր

_Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_Համեմունքներ կարտոֆիլի համար

Փափուկ կարտոֆիլ

Փափուկ կարտոֆիլ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը բանջարեղենի կեղևահանման սարքով կտրատել բարակ շերտերով, լվանալ և քամել:

_Սոխը կտրատել կիսաօղակներով, սունկը՝ բարակ շերտերով։

_Կարտոֆիլը խառնել սոխի, աղի, պղպեղի և կարտոֆիլի համեմունքների հետ, խառնել։

_Կարագը հալեցնել և յուղել ջեռոցի ամանը։

_Կարտոֆիլն ու սունկը շերտերով շարել և լցնել մնացած կարագը, ծածկել փայլաթիթեղով և թխել 30 րոպե՝ 200 աստիճան ջերմաստիճանում։

_Հեռացնել փայլաթիթեղը և թխել մոտ 40 րոպե։

Փափուկ կարտոֆիլ

Հուշում․ եթե կարագ չունեք, ձևը յուղեք բուսայուղով, իսկ կարտոֆիլը լցնել կանաչիների կամ սխտորի հետ խառնած թթվասերով՝ ըստ ճաշակի։ Իսկ եթե սերուցք լինի, ավելի համեղ կլինի։

Տեսանյութ

Ժուլիեն սնկով

Խնդրում ենք Գնահատեք