Թակած փափուկ կոտլետները իզուր չեն ներկայացված բազմաթիվ հայտնի ռեստորանների ճաշացանկում:
Դրանք միշտ ստացվում են փափուկ, հյութալի, վառ համով։

Փափուկ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 550 գր
_Պանիր 50 գր
_Ձու 1 հատ
_Չոր սխտոր 1 թեյի գդալ
_Ալյուր 3 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ, կանաչիներ

Փափուկ կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Միսը մանր կտրատել և խառնել քերած պանրի, աղի և պղպեղի հետ, ավելացնել նախընտրած համեմունքները, սխտորը։
_Ավելացնել ձուն, ալյուրը և հունցել զանգվածը։
_Տապակել կոտլետները յուրաքանչյուր կողմից մի քանի րոպե՝ մինչև ոսկե դարչնագույնը:
_Այս բաղադրատոմսով ձկան կոտլետները նույնպես շատ համեղ են ստացվում։
_Եթե դուր չի գալիս մսի մեջ ալյուրի առկայությունը, ապա կարող եք ավելացնել օսլա։

Ավելի հյութեղ լինելու համար կարելի է սոխը մանր կտրատել և խառնել մսի, այլ բաղադրիչների հետ և թողնել 1 ժամ սառնարանում՝ երբեմն խառնելով զանգվածը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Քյուֆթա պատրաստելու 2 համեղ տարբերակ







