Մսով փափուկ պիրոգ. Հագեցնող շքեղ ուտեստ

Փափուկ պիրոգ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձեզ անհրաժեշտ է ունենալ մի քիչ աղացած միս և կարտոֆիլ, առանց խմորիչի խմոր և սեղանին մատուցվում է համեղ Փափուկ պիրոգ։

Փափուկ պիրոգ

Փափուկ պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ջուր 150 մլ

_Ալյուր 350 գր

_Բուսական յուղ 4 թեյի գդալ

_Մի պտղունց աղ

Միջուկի համար

_Աղացած միս 300 գր

_Կարտոֆիլ 200 գր

_Սոխ 300 գր

_Կարագ 50 գր

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Փափուկ պիրոգ

Փափուկ պիրոգ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի հետ, այնուհետև վրան լցնել սենյակային ջերմաստիճանի ջուր, բուսական յուղ և հունցել փափուկ, առաձգական խմոր, ծածկել այն և թողնել 30 րոպե։

Հուշում. Շատ ալյուր մի լցրեք, պարզապես ձեռքերով լավ հունցեք։

_Սոխը մանր կտրատել, կարտոֆիլը քերել խոշոր քերիչով, խառնել։

_Աղացած միսը համեմել աղով, համեմունքներով, պղպեղով, ավելացնել սխտորն ու մանր կտրատած կանաչիները։

_Սեղանին ալյուր ցանել ու խմորը բարակ շերտով գրտնակել, վրան նախ լցնել աղացած միսը, վրան՝ սոխն ու կարտոֆիլը շերտով, համեմել պղպեղով և աղով՝ ըստ ճաշակի, շարել կարագի փոքր կտորներ։

_Շերտը պինդ ռուլետի նման փաթաթել՝ ռուլետի եզրերն ամրացնելով։

_Թխելու համար կլոր տապակ վերցնել, բուսայուղ քսել, ռուլետը պարուրաձև փաթաթելով դնել ձևամանի մեջ։

_Վրան քսել հարած դեղնուց և ըստ ճաշակի ցանել քնջութի սերմեր։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել մոտ 30-40 րոպե։

Հուշում. Պիրոգն էլ ավելի համեղ և բուրավետ դարձնելու համար տաք վիճակում քսեք մի կտոր կարագ և մատուցեք սեղանին։

Փափուկ պիրոգ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիրոգ ֆրանսիական Քիշ Լորեն

Խնդրում ենք Գնահատեք