Այսօր կարելի է ընթրիքին պատրաստել փափուկ և համեղ ջեռեփուկ:
Կարտոֆիլով և մսի լցոնով նուրբ ջեռեփուկը արագ է եփվում, իսկ արդյունքը ձեզ հաստատ դուր կգա թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:

Փափուկ և համեղ ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սոխ 2 հատ
_Գազար 3 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Աղացած միս 400 գր
_Աղ, պղպեղ, կոճապղպեղ, քրքում, ուրց՝ ըստ ճաշակի
_Կարտոֆիլ 4 հատ
_Կարագ 50 գր
_Կաթ 60 մլ
_Ձու 1 հատ
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Ֆետա պանիր 100 գր

Փափուկ և համեղ ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Սոխը, գազարը և պղպեղը մանր կտրատել:
_Սկզբում սոխը տապակել բուսայուղի մեջ, ապա ավելացնել գազարն ու բուլղարական պղպեղը, եփել մինչև փափկելը:
_Լցնել աղացած միսը, խառնել ամեն ինչ, ավելացնել աղը, բոլոր նշված համեմունքները և եփել զանգվածը, մինչև միսը պատրաստ լինի:
_Կարտոֆիլը կտրատել կտորներով և եփել աղ արած ջրի մեջ: Այնուհետև վերածել պյուրեի՝ կարագով, կաթով և ձվով:
_Քսել ձևամանը բուսական յուղով և տարածել պյուրեի մի մասը:
_Հավասարեցնել շերտը և վրան տարածել մսի միջուկը, այնուհետև ծածկել մնացած պյուրեով:
_Վրան շաղ տալ քերած պանիր և մանրացված կանաչիներ:
_Եփել 200 աստիճան տաքացված ջեռոցում մոտ 30-40 րոպե:

Ջեռեփուկը շատ հյութալի է ստացվում: Կարող է մատուցվել տաք կամ սառը՝ տարբեր տնական սոուսներով և աղցաններով:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք ջեռեփուկ







