Առաջարկում ենք փորձել նոր բաղադրատոմսով համեղ Փլավ գազարով և չրերով:
Քմահաճ երեխաներն անգամ կհավանեն այս համեղ ուտեստը:

Փլավ գազարով և չրերով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մեղր 2 ճաշի գդալ
_Երկար բրինձ 1,5 բաժակ
_Անանուխ 1 ճյուղ
_Մեծ սոխ 2 հատ
_Կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ
_Աղացած չաման 1 թեյի գդալ
_Համեմի սերմ 1 թեյի գդալ
_Չորացրած խուրմա 100 գր
_Բուսական յուղ 2 ճաշի գդալ
_Գազար 75 գր
_Աղացած դարչին 1 թեյի գդալ
_Բանջարեղենի արգանակ 3 բաժակ
_Ծիրանի չիր 100 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Կծու պղպեղ՝ ըստ ճաշակի
_Թարմ կոճապղպեղի արմատ 5 սմ

Փլավ գազարով և չրերով. Պատրաստման եղանակը
_Բրինձը լավ լվանալ հոսող ջրով, լցնել ամանի մեջ, ավելացնել սառը ջուր և թողնել 30 րոպե։
_Մաքրել գազարը, սոխը և կոճապղպեղի արմատը։ Գազարը կտրատել խոշոր խորանարդիկներով, սոխը՝ օղակներով, կոճապղպեղը մանր կտրատել։
_Հաստ հատակով թավայի մեջ տաքացնել ձեթը, տապակել սոխը 5 րոպե։ Ավելացնել կոճապղպեղը, չամանը, դարչինը, համեմի սերմը և 0,25 թեյի գդալ կծու պղպեղը, խառնելով եփել 1 րոպե։
_Թավայի մեջ լցնել կտրատած գազարը, եփել միջին ջերմության վրա, երբեմն խառնելով՝ 10 րոպե։
_Խուրման և ծիրանի չիրը ողողել, չորացնել, ավելացնել թավայի մեջ, մեղրի և կիտրոնի հյութի հետ միասին, համեմել աղով, եփել 2 րոպե։
_Բրինձը լցնել քամոցի մեջ, մի քանի անգամ ուժգին թափահարել, որպեսզի ջուրը ցամաքի:
_Մաքուր բրինձը լցնել թավայի մեջ և հարթեցնել մակերեսը, չխառնել։ Զգուշորեն վրան լցնել արգանակը, ծածկել կափարիչով, եփել 15 րոպե։
_Փլավը կրակից վերցնել, կափարիչը բացել, որ գոլորշին դուրս գա։
_Բրինձի վրա դնել անանուխի լվացված ճյուղը, նորից փակել կափարիչով և թողնել եփվի 10 րոպե։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Զատիկի Չամիչով փլավ լավաշով չրերով







