Փխրուն հաց. Անուշաբույր խրթխրթան կեղևով համեղություն

Փխրուն հաց ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք շատ հետաքրքիր Փխրուն հացի բաղադրատոմս: Սրա համար մեզ պետք կգա մթերքների նվազագույն հավաքածու, որը միշտ ունենում է յուրաքանչյուր տնային տնտեսուհի:

Պարզ ու մատչելի քայլերով, արդյունքում կստանաք հիանալի, շատ բուրավետ, խրթխրթան հաց։

Փխրուն հաց

Փխրուն հաց. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք ջուր 350 մլ

_Կենդանի խմորիչ 2 թ/գ կամ չոր 10 գր

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 1 թեյի գդալ

_Ալյուր 500 գր

Փխրուն հաց

Փխրուն հաց. Պատրաստման եղանակը

_Տաք ջրի մեջ լուծել շաքարավազն ու խմորիչը, լավ խառնել։

_Ալյուրը մաղել, հնարավոր է, որ ամբողջ քանակությունը հարկավոր չլինի, այնպես որ լցրեք մաս-մաս, ըստ զանգվածի խտության։

_Ալյուրի մեծ մասը խառնել աղի հետ և մաս-մաս լցնել ջրիկ հիմքի մեջ, խառնել և հետո ձեռքերով խմոր հունցել։

_Լցնել 2 ճաշի գդալ բուսական յուղը, որպեսզի ձեռքերին չկպչի և խմորը հունցել առնվազն 3 րոպե։

_Խմորը ծածկել և թողնել 40 րոպե՝ տաք տեղում։

_Բաժանել 2 մասի, հունցել և ձևավորել բոքոններ։

_Տեղադրել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա, ծածկել և թողնել 20 րոպե։

_Ջուր քսել վրան, կարելի է նաև ալյուր ցանել։

_Թխել 220 աստիճանով մոտ 30 — 35 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Փխրուն հաց

Հացերը ուղղակի զարմանալի են՝ փխրուն կեղևով, բուրավետ, փափուկ, կտրելիս չեն փշրվում, երկար ժամանակ մնում են թարմ ու փափուկ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ֆիթնես հաց

Խնդրում ենք Գնահատեք