Փոքրիկ կոլոլակներ. Ախորժելի ընթրիք շվեդական խոհանոցից

Փոքրիկ կոլոլակներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շվեդական փոքրիկ կոլոլակներ սպիտակաձավարով և տնական նուրբ արիշտայով:

Սա շատ ախորժելի և հագեցնող ընթրիք է, որը կօգնի ևս մեկով լրացնել ձեր ընտանեկան ուտեստների ցանկը:

Փոքրիկ կոլոլակներ

Փոքրիկ կոլոլակներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Աղացած միս 700 գր

_Սոխ 1 հատ

_Սպիտակաձավար 2-3 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, կանաչիներ՝ ըստ ճաշակի

Լապշա պատրաստելու համար

_Ձու 2 հատ

_Ջուր 3 ճաշի գդալ

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Ալյուր մոտ 230 գր

_Աղ՝ ըստ ճաշակի

Սոուսը պատրաստելու համար

_Սոխ 1 հատ

_Գազար 1 հատ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ

_Ջուր 350 մլ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ, պղպեղ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ՝ ըստ ճաշակի

_Թարմ կամ չորացրած սխտոր՝ ըստ ճաշակի

Փոքրիկ կոլոլակներ

Փոքրիկ կոլոլակներ

Փոքրիկ կոլոլակներ. Պատրաստման եղանակը

_Աղացած միսը համեմել քերած կամ մանր կտրատած սոխով, աղով, համեմունքներով, սպիտակաձավարով։

_Սպիտակաձավարը լցնել մասերով, որպեսզի զանգվածը ստացվի խիտ, բայց ոչ շատ պնդացած։

_Սոուսի համար սոխը կտրատել փոքր խորանարդներով, քերել գազարը միջին քերիչով և բանջարեղենը շոգեխաշել բուսայուղի մեջ։

_Բանջարեղենին ավելացնել տոմատի մածուկը, լցնել ջուրը և ավելացնել սոուսի մյուս բաղադրիչները, խառնել և եփել մոտ 5-7 րոպե։

_Փոքր կոլոլակներ կազմել և լցնել սոուսի մեջ, մարմանդ կրակի վրա եփել կափարիչով ծածկված՝ մոտ 15 րոպե։

_Լապշայի համար խառնել բոլոր բաղադրիչները, բացի ալյուրից։

_Ալյուրը մաղել և մաս-մաս ավելացնել հեղուկ զանգվածի մեջ, հունցել առաձգական և փափուկ խմորը։

_Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել բարակ շերտով, կտրատել, իրար վրա դնել և բարակ շերտիկներով կտրատել։

_Շերտերն իրար վրա դնելիս՝ ալյուր ցանել, որպեսզի չկպչեն իրար:

_Մոտ 5 րոպե եփել աղ արած ջրին մեկ գդալ բուսայուղ ավելացնելով, որ չկպչեն։

_Մատուցելիս արիշտայի վրա սոուսը լցնել և շարել կոլոլակները։

Այսպես կպատրաստեք համեղ և հագեցնող ճաշ կամ ընթրիք:

Փոքրիկ կոլոլակներ

Փոքրիկ կոլոլակներ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սպագետտի բոլոնեզ սոուսով

Խնդրում ենք Գնահատեք