Փոքրիկ ձվածեղներ ջեռոցում. Դուք պարզապես չեք պատկերացնում ավելի լավ ուտեստ, ձեր ժամանակի մի փոքր մասը կծախսեք ու համեղ նախաճաշը կամ ընթրիքն արդեն սեղանին են: Զարմանալի է, թե որքան համեղ է սա ստացվում:

Փոքրիկ ձվածեղներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կարագ 2 ճաշի գդալ
_Սոխ 1 հատ
_Գազար 2 հատ
_Կարմիր պղպեղ 1 \ 2 հատ
_Պրասասոխ՝ ըստ ճաշակի, պարտադիր չէ
_Ձու 4 հատ
_Կաթ 1/3 բաժակ
_Պարմեզան
_Աղ և պղպեղ
_Ձիթապտղի յուղ

Փոքրիկ ձվածեղներ ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Նախ կարագի մեջ տապակել մամլիչով անցած սխտորը: Դրանից հետո թավայի մեջ լցնել մանր կտրատած սոխ: Խորանարդաձև կտրատել գազարները, բուլղարական պղպեղը նույն կերպ մանրացնել և լցնել թավայի մեջ:
_Հետո, ցանկության դեպքում, ավելացնել խորանարդաձև կտրատված պրասներ: Այժմ ավելացնել աղ և պղպեղ, պատրաստի միջուկը տեղափոխել ամանի մեջ:
_Ձվերը հարել խորը ամանի մեջ, լցնել կաթ, աղ, պղպեղ, ամեն ինչ խառնել, ապա ավելացնել մանր քերիչով անցկացրած պանիր, խառնել:
_Հեղուկ խառնուրդը լցնել տապակած լցոնի ամանի մեջ, խառնել:
_Այժմ վերցնել կեքսիկներ թխելու տապակ, մեջը քսել ձիթապտղի յուղ և լցնել մի քանի գդալ խառնուրդ:
_Մնում է տապակը 15 րոպեով դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Փոքրիկ ձվածեղները ջեռոցում պատրաստ են: Ստացվում է շատ համեղ, հյութալի, հագեցնող, գերազանց նախաճաշ ամեն օրվա համար:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Համեղ նախաճաշ







