Փքուն ալադիներ. Փափուկ ու եթերային նրբաբլիթների գաղտնիքը

Փքուն ալադիներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստեք մածունով Փքուն ալադիներ: Խմորը շատ եթերային է ստացվում, տապակած բլիթները փափուկ են և շատ համեղ, նույնիսկ առանց խմորիչի։

Ամենակարևորը՝ ամեն ինչ արեք ըստ բաղադրատոմսի և խմորի հունցման վերջում ավելացրեք սոդան։ Դրա շնորհիվ, նրբաբլիթները շքեղ ու համեղ կստացվեն:

Փքուն ալադիներ
Փքուն ալադիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_մածուն 500 մլ

_ ձու 1 հատ

_ մի պտղունց աղ

_ շաքարավազ 1,5 ճաշի գդալ

_ ալյուր մոտ 450 գ

_ սոդա 0,5 թեյի գդալ

_ վանիլին ըստ ճաշակի

Փքուն ալադիներ Փքուն ալադիներ
Փքուն ալադիներ. Պատրաստման եղանակը

Վերցրեք ցանկացած յուղայնության մածուն և մի թեթև տաքացրեք այն: Կարող եք պարզապես նախապես այն հանել սառնարանից և թողնել, որ տաքանա մինչև սենյակային ջերմաստիճան։ Կարող եք վերցնել նաև կեֆիր։

Ցանկալի է, որ բոլոր ապրանքները լինեն սենյակային ջերմաստիճանում։

_ Մածունին ավելացնել ձուն, շաքարավազը և աղը, խառնել։

_ Ավելացնել վանիլին։

_ Ալյուրը մաղել և լցնել այնքան, որ ստացվի թանձր, համասեռ և հարթ զանգված։

_ Փարթամ նրբաբլիթների գլխավոր գաղտնիքն այն է, որ սոդան ավելացնում են ոչ թե մածունի մեջ, այլ պատրաստի խմորին՝ անմիջապես տապակելուց առաջ։

_ Խմորը պետք է շատ թանձր լինի։

_ Խմորին ավելացնել սոդան և լավ խառնել։

_ Անմիջապես սկսեք տապակել բլիթները:

_ Մի ճաշի գդալ խմոր դնել տաքացրած բուսայուղի մեջ և տապակել մարմանդ կրակի վրա։ Կարող եք ծածկել կափարիչով:

Փքուն ալադիներ Փքուն ալադիներ

Ալադիները շատ փափուկ և նուրբ են: Մատուցեք քաղցր հավելումներով կամ թթվասերով, կարող եք ուղղակի շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադի

Խնդրում ենք Գնահատեք